ՏՄՊՊՀ-Ն ԳՈՐԾԵԼ Է ԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՈՒՂԻՂ ՀԱԿԱՌԱԿ
Արխիվ 12-16ՏՄՊՊՀ-Ն ԳՈՐԾԵԼ Է ԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՈՒՂԻՂ ՀԱԿԱՌԱԿ
Այսօր ԱԺ-ում լսվեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացրած ծրագիրը եւ հարակից զեկուցող ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին մի քանի հարց ուղեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը.
1. <ՏՄՊՊՀ-ին տրամադրում են հսկայական բյուջետային հատկացումներ, աշխատակազմ, մեքենաներ եւ այլն: Որքանով է էֆեկտիվությունը, տրամադրվող բյուջետային գումարների դիմաց՝ բարձր, ցածր, թե բավարար:
2. Արդյոք հանձնաժողովում քննարկվել է ՄԻՊ-ի 2013 թվականի զեկույցը, որտեղ նա նշում է ոլորտում առկա թերություններն ու խնդիրները, որտեղ բավականին լուրջ խնդիրներ են առաջ քաշվում, ինչի մասին Կ. Անդրեասյանը հնչեցրել է ԱԺ ամբիոնից: Մասնավորապես, որ հանձնաժողովի կողմից կիրառվել է երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձեւավորմանը: Այսինքն, ըստ ՄԻՊ-ի ստացվում է, որ ՏՄՊՊՀ-ն աշխատել է իր ֆունկցիայի ուղիղ հակառակ ուղղությամբ:
3. Այն, որ շարունակում է ցածր մնալ հանձնաժողովի նկատմամբ ցածր վստահությունը, ինչի մասին են վկայում հանձնաժողովին ներկայացված ընդամենը 68 բողոքները, քննարկվել են, թե ինչում է կայանում խնդիրը>:
Պարոն Մելքումյանը նշեց, որ հարցերը տարողունակ էին եւ բարձր հնչեղություն ունեցող, սակայն, որեւէ հարցի կոնկրետ պատասխան չտրվեց եւ չմանրամասնեց, թե ինչպես է գնահատում առհասարակ հանձնաժողովի աշխատանքը: Միայն համաձայնվեց, որ իսկապես հանձնաժողովն ունի այնպիսի պրակտիկա, որ մեկին նշանակում է 5 միլիոն, մյուսին մեկ միլիոն տուգանք, թե ինչի համար պարզ չէ:
Արձագանքելով Հ. Բաբուխանյանը ստիպված եղավ երկրորդ անգամ հստակեցնել հարցը ասելով, որ, ՄԻՊ-ը գտնում է, որ հանձնաժողովի օրենքում նախատսված չափազանց լայն հայեցողության հետանքով, միեւնույն, կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր են նշնակվում: Արդյունքում հանձնաժողովում կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձեւավորմանը. <Հիմա դուք գտնում եք, որ չափազանց լա՞յն է հանձնաժողովի հնարավորություները, որը օրենքով տվել է ԱԺ-ն, եւ արդյոք ԱԺ-ն հիմա խնդիր ունի նեղացնի, կամ ընդլայնի հանձնաժողովի իրավասությունները>:
Մելքումյանը իր խոսքում ավելացրեց, որ այո գտնում է, որ կամայականությունը բարձր է եւ պետք է շատ հստակ նշվի, թե որ դեպքում ինչ պետք է անել, ինչ տուգանք նշանակել. <Մեր մտահոգությունն այն է, որ օրենքում պետք է հստակություն մտնի>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
