ԶՈՒՐԱԲՅԱՆԸ` ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ. «ՄԻ ԲՈՒՌ ՏՆՏԵՍԱԳԵՏ ԵՔ ՄՆԱՑԵԼ, ՄԻՄՅԱՆՑ ՄՏՔԵՐԸ ՉԵՔ ԿԱՐԴՈՒՄ»
Արխիվ 12-16ԶՈՒՐԱԲՅԱՆԸ` ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ. «ՄԻ ԲՈՒՌ ՏՆՏԵՍԱԳԵՏ
ԵՔ ՄՆԱՑԵԼ, ՄԻՄՅԱՆՑ ՄՏՔԵՐԸ ՉԵՔ ԿԱՐԴՈՒՄ»
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին դիտողություն արեց`ասելով, որ մի բուռ տնտեսագետ են մնացել Հայաստանում, բայց միմյանց մտքերը չեն կարդում: Սակայն, հասկանալով, որ իր խոսքն ուղղում է ՀԱԿ-ի նախկին գործընկերոջ` ԲՀԿ-ական պատգամավորին, ասաց, որ իր խոսքը վերաբերում է ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին: Զուրաբյանը ԲՀԿ պատգամավորին հարց ուղղեց մենաշնորհային դիրք ունեցող ընկերություններից ստացվող գերշահույթների մասին: Ի պատասխան` Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ գերշահույթը բնական մենաշնորհ է, կարգավորվում է պետության կողմից: ԲՀԿ պատգամավորն առաջարկեց ՀԱԿ խմբակցության ղեկավարից մենաշնորհի մասին խոսելիս կոնկրետ ապրանքատեսակի անունը տալ: «Ես չեմ կարծում, որ մրցակցային տանելի միջավայրում կան նման շահույթներ»,- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Տպավորությունն այնպիսին է, որ ԲՀԿ-ական պատգամավորը ավելի շատ հակված է պաշտպանել ՏՄՊՊՀ-ի գործունեությանն ու Արտակ Շաբոյանին, ինչը, սակայն, պատահական չէ: Չէ՞ որ Միքայել Մելքումյանը պատգամավորական գործունեությանը զուգահեռ բիզնես գործունեություն է ծավալում`մասնավորապես իրեն պատկանող եւ չնչին գներով սեփականաշնորհված տարածքները վարձով է տալիս, որի մասին պարբերաբար գրել է մամուլը:
Դե իսկ, եթե պարոն Զուրաբյանի համար մի բան անհասկանալի է, նա կարող է վերհիշել ՀՀՇ-ի տարիները, որտեղ գերշահույթը դարձել էր արեւածաղիկ կեղեւազրկելու մի բան:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
