Անդրանիկ Մարգարյանը կարողացավ միավորել բոլոր քաղաքական ուժերին. Գ. Սահակյան
Արխիվ 12-16Անդրանիկ Մարգարյանը կարողացավ միավորել բոլոր քաղաքական ուժերին. Գ. Սահակյան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 25-ին այցելել է Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Նշենք, որ այսօր լրանում է Անդրանիկ Մարգարյանի մահվան ութերորդ տարելիցը:Անդրանիկ Մարգարյանիի մասին խոսելիս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընգծում է, որ գոնե քաղաքական էլիտայի համար նա հիշողություն չէ, քանի որ դեռևս չեն իրականացվել նրա բոլոր գաղափարախոսություններ և նպատակները, որոնք պետք է կարելի դարձնել:
«Անդրանիկ Մարգարյանը շատ անմիջական էր, շփվում էր բոլորի հետ, միևնույն ժամանակ շատ անհանդուրժող, երբ որևէ կերպ տրորվում էին ազգային շահերը, թեկուզ և մեր՝ քաղաքական գործիչների կողմից: Նա կարողացավ միավորել բոլոր քաղաքական ուժերին: Դա էր պատճառը, որ նա իր վարչապետության օրոք կարողացավ հաջողություների հասնել», - ասաց ԱԺ նախագահը:
Քաղաքային պանթեոն են այցելել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ: Ներկաները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին՝ հարգելով նրա հիշատակը:
