Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԵՍ ԵՐԲԵՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԵՄ ԵՂԵԼ ՈՒ ՀԻՄԱ ԷԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԵՄ». ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Արխիվ 12-16

«ԵՍ ԵՐԲԵՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԵՄ ԵՂԵԼ ՈՒ ՀԻՄԱ ԷԼ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԵՄ». ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԲՀԿ այն պատգամավորները, ովքեր տարակարծություններ ունեն ԲՀԿ-ի որդեգրած քաղաքականության վերաբերյալ՝ դուրս են եկել ԲՀԿ-ից, բայց չգիտես ինչու՝ համառորեն շարունակում են մնալ խմբակցության անդամ: ԲՀԿ խմբակցությունը իրականացնելու է ԲՀԿ ընդդիմադիր կուսակցության ծրագրերն ու գաղափարները:

Այս առնչությամբ «Իրավունքը» մի քանի հարց ուղղեց ԲՀԿ-ը լքած, պատգամավոր Բազմասեր Առաքելյանին:

- Պրն Առաքելյան, Դուք դադարեցրել ենք Ձեր անդամակցությունը ԲՀԿ խմբակցության հետ: Հիմա քաղաքական ո՞ր դաշտում եք գործելու:

- Անկախ քաղաքական գործիչ:

- Դա ի՞նչ է նշանակում:

- Ես կշարժվեմ իմ մտահղացումներով: Առայժմ անկախ:

- Իշխանության հետ ձեր քայլերը որեւէ ձեւով չե՞ք համաձայնեցնելու:

- Ինչի համար:

- Անկախ պատգամավորները հիմնականում իշխանության հետ են համաձայնեցնում իրենց քայլերը:

- Այս պարագայում դեռ ոչ:

- Այնուամենայնիվ, պրն Առաքելյան, այդպես էլ պարզ չդարձավ, ինչո՞ւ լքեցիք ԲՀԿ-ը:

- Ես խնդրում եմ իմ հայտարարությունը հիմք ընդունեք: Դրանով առաջնորդեք:

- Ձեր հայտարարությունը հարցեր է առաջացնում:

- Ես մի տող էի գրել, իմ տեսակը ճանաչողներն ինձ կհասկանան:

- Իսկ ինչո՞ւ հենց ԲՀԿ-ի ծանր օրերին, այդ լարված ժամանակ:

- Իմ ելույթը հիմք վերցրեք ու դրանով առաջնորդվեք:

- Իսկ մինչ կուսակցությունը լքելու որոշում կայացնելը Ձեր ընտրողների հետ որոշումը համաձայնեցրել ե՞ք, թե՞ ոչ:

- Իհարկե:

- Դուք ձեռնպահ եք քվեարկել Վալերի Պերյմակովին ՀՀ իրավապահներին հանձնելու նախագծին: Ինչու:

- Ես չեմ մեկնաբանում իմ  քվեարկությունները:

- ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը ԲՀԿ-ն լքածներին որակել է նավից փախչող կռիսներ: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հայտարարությունը:

- Նման թեթեւամիտ մարդկանց բաները չեմ մեկնաբանում: Ինձ չեմ ցածրացնի, որ ես իրեն պատասխանեմ: Մեծ մարդ է, կարող է մտքով մի բան է անցել:

- ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ այն պատգամավորները, ովքեր տարակարծություններ ունեն ԲՀԿ-ի որդեգրած քաղաքականության վերաբերյալ՝ դուրս են եկել ԲՀԿ-ից, բայց չգիտես ինչու՝ համառորեն շարունակում են մնալ խմբակցության անդամ: Հիմա, դուք, քաղաքական ո՞ր կուրսով եք առաջնորդվելու:

- Մենք ԲՀԿ քաղաքական կուրսին շատ հարգանքով ենք վերաբերվում: Ես իմ անունից եմ ասում` ամեն քաղաքական ուժ իր տեսանկյունն ունի: Հարգանքով եմ մոտիկանում թե ՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, թե այլընտրանքին, բայց ես երբեւիցե ընդդիմադիր չեմ եղել ու հիմա էլ ընդդիմադիր չեմ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ