Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ, ԺԽՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒ

Արխիվ 12-16

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ, ԺԽՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՀԹ-ՈՒՄ


Մարտի 24-ին ԱՀԹ առաջնորդարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ  քննարկում՝  Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական դրդապատճառների եւ Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրների շուրջ:

Քննարկմանը մասնակցում էր երեք բանախոս`

«Թուրքիայի Ժխտողական քաղաքականության արդի խնդիրները»- ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ՝ քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան, Times.am կայքի խմբագիր:

«Հայոց ցեղասպանության ճանաչման կամ ժխտման քաղաքական դրդապատճառները»- ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆ՝ քաղաքական տեխնոլոգ, քաղաքագետ, PR մասնագետ,

«Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրներն  ու դրանցից ձերբազատվելու լուծումները» - ՄԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ՝ հոգեբան,

ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը  հանդիպումը բացեց Տերունական աղոթքով: Այնուհետև ներկաները աղոթեցին առ Աստված սահմանում զոհված մեր բոլոր զինվորների հոգիների հանգստության համար: Տեր հայրը բոլորին փոխանցեց գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, խոսեց ԱՀԹ երիտասարդների կողմից «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի մասին, որի շրջանակում ամեն ամսի 24-ին իրականացում են միջոցառումներ:

Բանախոսների ելույթից հետո հարցուպատասխանի ձեւաչափով քննարկում ծավալվեց: Քննարկմանը ներկա էին ԱՀԹ քահանայից դասը, երիտասարդները, հյուրեր:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ