ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԽԱԽՏԵԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Արխիվ 12-16ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԽԱԽՏԵԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ առաջնորդ
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:
- Ադրբեջանն իր զենքի 85 տոկոսը ձեռք է բերում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, զենք, որն ուղղվում է Հայաստանի ու Արցախի դեմ: Մինչդեռ ռուսական կողմը մեր անհանգստությանը մշտապես պատասխանում է` զենքի վաճառքը ընդամենը բիզնես է: Այս խնդիրը ինչպե՞ս կարող է լուծվել:
- Նախ, եթե խոսում ենք թվերի լեզվով, ապա պետք է ճշգրիտ ներկայացնենք, կարծում եմ, ձեր բերած թիվը, թե Ադրբեջանն իր զենքի 85 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, ճշգրիտ չէ:
- Այդ մասին նշված է SIPRI-ի հրապարակած հերթական տարեկան զեկույցում:
- Աշխատեք քիչ վկայակոչել արեւմտյան աղբյուրները, որովհետեւ դրանք տարածողները մեր բարեկամները չեն, ցավոք:
Իսկ դուք տեղյա՞կ եք, թե մեր բանակի քանի տոկոսն է զինված ռուսական զենքով, կարծում եմ` 99,9-ը: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը, որն ունի փող, բացի Ռուսաստանից, այլ երկրներից չի՞ կարող զենք ձեռք բերել: Մի՞թե չգիտենք, որ Ադրբեջանը գնում է զենք ե՛ւ Ուկրաինայից, ե՛ւ Իսրայելից, ե՛ւ Արեւմտյան Եվրոպայի երկրներից:

- Բայց մեզ մտահոգում է, որ այդ շարքում առաջին տեղում է մեր ռազմավարական գործընկերը, եւ այդ մտահոգությունը հետեւյալ կերպ ձեւակերպեց հանրապետության նախագահը. «Խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից»:
- Նախագահը խոսեց հոգեբանական խնդրի մասին, կարեւոր հանգամանք նշեց, մենք պետք է փորձենք անել այնպես, որ հոգեբանական ոլորտում իրավիճակ փոխենք: Մեզ համար շատ տհաճ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը նման բիզնես ծրագրեր են իրականացնում:
Ի դեպ, նախագահը երկու շատ կարեւոր միտք ասաց, մինչդեռ լրատվամիջոցները նրա խոսքի առաջին հատվածը շրջանցում են ու ներկայացնում միայն երկրորդ մասը, եւ ասելիքը մատուցում մեկ այլ երանգավորմամբ: Այսինքն՝ անտեսում են նախագահի հետեւյալ միտքը. «ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք եւ շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար»: Սա շատ կարեւոր խոսք է, որը մենք չպետք է շրջանցենք:
Դառնամ Ադրբեջանի զինվածության մակարդակին: Երկու թե 10 ավտոմատ` Ադրբեջանը կգտնի ցանկացած տեղից ու կգնի, այսինքն՝ այդ երկիրն ունի շատ փող, ու կարող է զենք գնել աշխարհի ցանկացած երկրից: Իսկ ինչո՞ւ հարց չի տրվում, թե ո՞ւմ շնորհիվ է, որ Ադրբեջանն ունի այդքան փող եւ կարողանում է այդչափ զինվել, ո՞վ թույլ տվեց, որ Ադրբեջանի տնտեսությունն այսքան ուռճանա, ո՞վ թույլ տվեց Ադրբեջանին շրջանցել ու շրջափակել Հայաստանը եւ կառուցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:
Պատասխանը շատ պարզ է` անգլիական «Բրիթիշ Պետրոլեումը», ինչպես նաեւ մի շարք ամերիկյան, արեւմտաեվրոպական նավթային գիգանտներ, ադրբեջանական տնտեսության մեջ ներդրեցին հսկայական փողեր, որից հետո նրանք բոլորը միասին շրջափակելով ու շրջանցելով Հայաստանը՝ կառուցեցին Բաքու-Ջեյհան խողովակաշարը: Եվ այսօր դարձյալ շարունակում են իրականացնել Հայաստանի շրջափակման ծրագիրը: Ահա այստեղ է թաքնված ողջ խնդրի արմատը:
Բայց կարեւորն այն է, որ մեր երկիրը, չունենալով ադրբեջանական ռեսուրսները, ավելին՝ ունենալով անհամեմատ համեստ պետական բյուջե, քան Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն է, իր դաշնակցի` Ռուսաստանի հետ մեկտեղ գտել է հնարավորություն ստեղծելու պաշտպանության, անվտանգության անհրաժեշտ համակարգ, եւ սա պետք է մենք գնահատենք: Սրան էր ուղղված Հայաստանի նախագահի երախտագիտությունը, ինչի մասին տարօրինակորեն չի խոսվում:
Ռուսաստանը երբեք չի խախտել իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, անում է այն, ինչ պարտավորվել է ու խոստացել: Մինչդեռ մեզանում անընդհատ փորձում են հարվածել մեր միակ դաշնակցին՝ չտեսնելով նրա կատարած աշխատանքը` անընդհատ փորձում սեպ խրել մեր հարաբերությունների մեջ: Դրանից միակ ուրախացողը Ադրբեջանն է ու Թուրքիան:

- Ռուս վերլուծաբաններն են նաեւ շեշտում, որ ՌԴ կողմից Ադրբեջանին այդչափ զենք մատակարարելը դեմ է ՀԱՊԿ քաղաքական ոգուն: Միաժամանակ խոսվում է այն մասին, որ ՀԱՊԿ-ը ձեւական կառույց է, որի հետ Հայաստանը չպետք է հույսեր կապի, ի վերջո, ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք Ղարաբաղյան հիմնախնդրում ադրբեջանամետ դիրքորոշման կրողն են ու հակված չեն անհրաժեշտության պահին կանգնել Հայաստանի կողքին:
- Սկսենք առաջին հարցից. արդյոք դա դե՞մ է ՀԱՊԿ ոգուն: Ռուսաստանը ՀԱՊԿ առանցքային երկիրն է, միջուկային զենք ունեցող այն պետությունը, որով պաշտպանում է նաեւ մեր երկրի անվտանգությունը, այսինքն՝ նաեւ Հայաստանը պահելով միջուկային հովանոցի տակ:
Ռուսաստանը լավ է հասկանում` ո՞ւմ, ինչքա՞ն եւ ի՞նչ զենք տալ, որպեսզի իրականացվի իր գլխավոր խնդիրը, այսինքն՝ այն, ինչ գրված է ՌԴ պաշտպանության դոկտրինում` պաշտպանել իր եւ իր դաշնակիցների, բնականաբար, Հայաստանի անվտանգությունը: Սրանից այն կողմ որպես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ, չեմ ուզում այլ խոհանոցային զրույցների մեջ մտնել: Քանի որ մնացածը սպեկուլյացիա է:
Անդրադառնամ երկրորդ հարցին. չգիտեմ, թե ո՞վ է այդ ապուշը, որ ՀԱՊԿ-ը համարել է ձեւական կառույց: Քանի կա Ռուսաստանը, կա ՀԱՊԿ-ը, չի լինի ՌԴ-ն` չի լինի ՀԱՊԿ-ը: Իսկ Ռուսաստանն այսօր օրեցօր զարգացնում է իր ռազմական հզորությունը, դրա հետ մեկտեղ աճում ու զարգանում է ՀԱՊԿ-ի հզորությունը:
Ինչ վերաբերում է ԼՂ հարցում ՀԱՊԿ անդամների ադրբեջանամետ դիրքորոշմանը, ապա ես որեւէ մեկից նման հայտարարություն չեմ լսել: Տարածքային ամբողջականության մասին խոսում են բոլորը, նաեւ Մինսկի խումբը, դա միջազգային նորմ է: Բայց դրա հետ մեկտեղ բոլորը խոսում են նաեւ ինքնորոշման իրավունքի մասին, նաեւ այն մասին, որ այսօր միջազգային իրավունքում կան հակասություններ, այսինքն` ինչպե՞ս է, որ ճանաչում են Գերմանիայի վերամիավորումը, բայց Ղարաբաղի անկախությունը չեն ճանաչում:

Ինչեւէ, ես ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից չեմ լսել որեւէ պաշտոնական հայտարարություն, որ Ղարաբաղի հարցում ամբողջությամբ կրկնի Ադրբեջանի դիրքորոշումը: Սա էլ դեռ թողնենք մի կողմ, վերջապես կա Ռուսաստանի տեսակետը, որի շնորհիվ մենք Ադրբեջանի հետ լայնածավալ պատերազմի մեջ չենք: Եվ մեզ համար առանձնակի կարեւոր են հայ-ռուսական հարաբերությունները:
Գրում է «Հայոց Աշխարհ օրաթերթը»:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ