ՈՒՄ ՇՆՈՐՀԻՎ Է ՀԱՐՍՏԱՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16|
ՈՒՄ ՇՆՈՐՀԻՎ Է ՀԱՐՍՏԱՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ |
|||
|
http://www.armworld.am/detail.php?paperid=5034&pageid=154392&lang=
«Երկու, թե 10 ավտոմատ` Ադրբեջանը կգտնի ցանկացած տեղից ու կգնի, այսինքն՝ այդ երկիրն ունի շատ փող, ու կարող է զենք գնել աշխարհի ցանկացած երկրից: Իսկ ինչո՞ւ հարց չի տրվում, թե ո՞ւմ շնորհիվ է, որ Ադրբեջանն ունի այդքան փող եւ կարողանում է այդչափ զինվել, ո՞վ թույլ տվեց, որ Ադրբեջանի տնտեսությունն այսքան ուռճանա, ո՞վ թույլ տվեց Ադրբեջանին շրջանցել ու շրջափակել Հայաստանը եւ կառուցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:Պատասխանը շատ պարզ է` անգլիական Բրիթիշ պետրոլիումը, ինչպես նաեւ մի շարք ամերիկյան, արեւմտաեվրոպական նավթային գիգանտներ, ադրբեջանական տնտեսության մեջ ներդրեցին հսկայական փողեր, որից հետո նրանք բոլորը միասին շրջափակելով ու շրջանցելով Հայաստանը՝ կառուցեցին Բաքու-Ջեհյան խողովակաշարը»,- մեր թղթակցին ասաց ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: |
|||
Գրում է Հայոց Աշխարհ օրաթերթը իր այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

