ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԼՏՊ-Ի ԺԱՄԱՆԱԿԸ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԼՏՊ-Ի ԺԱՄԱՆԱԿԸ ՉՈՒՆԻ
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը արդեն որերորդ անգամ մամուլով հանրությանն է մատուցում իր ժխտողական մոտեցումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Համահայկական հռչակագրի վերաբերյալ: Ու, ըստ էության, թուրքերի դարդը լացում` առաջ քաշելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ որեւէ աղերս չունեցող ինչ-որ կետեր: Այս մասին փորձեցինք պարզել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ, բայց պարզվեց, որ նա ոչ կարդացել է ԼՏՊ-ի «հրովարտակը», ոչ էլ ցանկություն ունի մեկնաբանելու: Թեպետ այս հարցում, իրոք, չի կարելի մեղադրել պարոն Հակոբյանին, քանի որ նա հազիվ հասցնում է իր հարազատ կուսակցության անդամների հրապարակավ միմյանց դեմ արտահայտած մտքերին հետեւել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
