ԳԱՅԼԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ ԵՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ
Արխիվ 12-16ԳԱՅԼԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ ԵՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ

Երեկ Վայոց Ձորի Չիվա գյուղում գայլը հարձակվել է դաշտում բանջար հավաքող գյուղացիների վրա եւ վնասվածքներ հասցրել: "Արդեն առաջին օգնությունը ցուցաբերվել է, բայց չգիտեմ, թե ոնց են կարողանալու բուԺել էդ մարդկանց միջի սարսափը: Բոլորը միայն վախեցած լաց են լինում, բայց ոչ այնքան վնասվածքներից, որքան գայլին այդքան մոտ տեսնելու վախից ուշքի գալ չեն կարողանում, ահավոր սարսափի մեջ են": Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Չիվայի գյուղապետ Նաիրի Սարգսյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
