Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ.ՙՀԱՂԹՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՀՆԱՐԱՄԻՏ՚

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ.ՙՀԱՂԹՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՀՆԱՐԱՄԻՏ՚

 



Մարտի 22-ին ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: 49 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանն առավելության հասավ Արտյոմ Ալեքսանյանի նկատմամբ եւ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: 52-ում ուժեղագույնը Նարեկ Աբգարյանն էր, 56-ում իրեն հավասարը չուներ Արամ Ավագյանը: 60 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն հռչակվեց Կարեն Տոնականյանը, 64-ում չեմպիոնի կոչումը նվաճեց Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային կարգում լավագույնը Արման Դարչինյանն էր, 75 կգ քաշային կարգումª Արթուր Սարգսյանը, 81-ում` Նիկոլ Արությունովը, 91 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Հենրիկ Սարգսյանը: Եվ գերծանր քաշային կարգի չեմպիոնի կոչմանն արժանացավ Աղասի Մեհրաբյանը, փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց Ազատ Դավթյանը, իսկ բրոնզե մեդալները բաժին հասան Ռաֆայել Սիմոնյանին եւ Նարեկ Մելքոնյանին:


Առաջնության եզրափակչին ներկա էր Արթուր Աբրահամը, ով "Իրավունքի" խնդրանքով ներկայացրեց այն քաշային կարգերը, որոնք հատուկ առանձնացրել էր. "64, 69 եւ 91 քաշային կարգում ուժեղ բռնցքամարտիկներ կային, մի քանիսն աչքի ընկան",- նշեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Մրցումային օրերի ընթացքում որպես մրցակիցներ ռինգում հանդիպեցին բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ուժեղագույն մարզիկները, հատկապես ուժեղագույնների պայքարը շատ էմոցիոնալ եւ հետաքրքիր ընթացք էր ունենում: Հենց այդպիսին էր Արման Դարչինյան- Գոռ Ջեւելիկյան դիմակայությունը, որին էլ "Իրավունքի" խնդրանքով անդրադարձավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը. "Հավասար, բացառապես հավասար մարզիկներ էին: Բայց այսօր, այս պահին հաղթում է նա, ով ավելի խելացի է, ավելի հնարամիտ եւ ավելի լավ մարզավիճակում է: Գոռ Ջեւելիկյանը լավ մարզավիճակում չէր":
"Իրավունքի" հետ իր մրցակիցների եւ մենամարտերի տպավորություններով կիսվեց նաեւ 64 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Հովհաննես Բաչկովը. "Ինձ համար բոլոր մենամարտերն էլ բարդ են, քանի որ չեմ թերագնահատում մրցակիցներիս: Հայաստանի առաջնությունն արդեն բավականին ուժեղ է, դրա համար էլ կարելի է ասել բոլոր մարզիկների հետ էլ դժվար մենամարտեր անցկացրի":
Իսկ մեր այն հարցին, արդյոք մարզիկը պատրաստվո՞ւմ է մեկնել Բաքու` եվրոպական օլիմպիադայի մեդալ նվաճելու, գյումրեցի բռնցքամարտիկը պատասխանեց. "Մրցաշարին մեկնելու մասին դեռ հստակ բան ասել չեմ կարող, այդ հարցը պետք է քննարկվի մարզիչների հետ, եթե որոշվի, որ պետք է մասնակցեմ, ես պատրաստ եմ մեկնել եւ հաղթանակ կորզել":

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ