Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԵՐԳԸ (ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՄԵՆԱԿ ՉԹՈՂՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԻՐԵՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՂ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Արխիվ 12-16

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԵՐԳԸ
(ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՄԵՆԱԿ ՉԹՈՂՆԵԼՈՒ
ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԻՐԵՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՂ
ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ոլոր-մոլոր գնացի, արյուն-արցունք թափեցի,
Այնպես մի հրեշտակ տեսա, բայց ավաղ շուտ զրկվեցա:

ՀԱԲՐԳԵԼ Է
(ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԿԳՆԱ ՀՅԴ-ԱԿԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ)


Ըստ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` Ղարաբաղում ՀՅԴ-ին երես տվին, աստառ առավ:


% % %
ՔՍԻՖ` ՃՈՅՏԻՑ

Ըստ Նուբարաշենի մեկուսարանի` Ճոյտը Րաֆֆուն խորհուրդ է տվել, որ Ցեղասպանության մասին ֆիլմ չնկարի, քանի որ դրանից հետո նրան ոստիկանապետի հետ մոմավառությունն էլ չի փրկի:


% % %
ԱՅԼ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
(ԲՀԿ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ըստ Աբրահամ Մանուկյանի` ԲՀԿ-ի տարածքի եւ ֆինանսական հարցերը լուծվել են առայժմ վիրտուալ տիրույթում:


% % %
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ
ԿՌԻՎ ԷՐ ԸՆԿԵԼ


Իշխանափոխությունը դրսից մտավ ընդդիմադիր կուսակցությունների ներսը:


КАКИЕ ЛЮДИ В ГОЛИВУДЕ!
(ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ`
ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԿԻՆՈ ՆԿԱՐԵԼՈՒ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Հոլիվուդից հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նկարահանած "ԾՏԴ ՌՎÿ ՍսՏցվ" ֆիլմը նույնանուն հնդկական ֆիլմի պլագիատը չէ:


% % %
ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Օսկանյանը վայր դնելով մանդատը` Մեղրիում մեղվապահությամբ կզբաղվի:


% % %
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
("ՀՆԳՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՉԼԻՆԵԼԸ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ի ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԱՆՔՆ Է" ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Հայրիկյանի հնգյակից առնվազն մեկի բացակայության պատճառը միանգամից երկու տիրոջ հավասար ծառայելու ձգտումն է:


% % %
ԿՐԿԻՆ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ

ՀՅԴ-ում որոշել են կոալիցիա մտնելուց հետո սրի փոխարեն հոլի վրա երդում ուտել:


% % %
ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ

Ըստ Վազգեն Մանուկյանի` ՀՀ նախագահը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քողի տակ հանդիպեց նաեւ նախկին մանր-մունր կուսակցություններին` հանրային խորհրդի ֆորմատով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ