Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ. "ՇԱՏԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ "ԱՐՏ ՖԵՍՏԻՑ""

Արխիվ 12-16

ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ. "ՇԱՏԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ "ԱՐՏ ՖԵՍՏԻՑ""

"Մեկ տանիքի ներքո" խորագրով "ԱՐՏ ՖԵՍՏ" երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 11-ից հունիսի 11-ը: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը` ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, ի տարբերություն նախորդ երկու տարիների` երկու շաբաթի փոխարեն շուրջ մեկ ամիս հանրությանը կներկայացնի արվեստի մի քանի ճյուղեր` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, դիզայն եւ դեկորատիվ կիրառական արվեստ եւ երգարվեստ:
"ԱՐՏ ՖԵՍՏ"-ն արդեն 3-րդ տարին է` 16-35 տարեկան երիտասարդ ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռում ինքնադրսեւորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու` ձեւավորելով համագործակցության հեռանկարային լայն շրջանակներ: Ցուցադրություններից հետո մասնագիտական հանձնախումբը արվեստի ամեն տեսակից որոշում է` ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակակիրներին:
"Իրավունքի" հետ զրույցում փառատոնի հիմնադիր-տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ հավաստիացրեց, որ գրեթե 2 օր է` մեկնարկել է հայտերի ընդունումը, եւ արդեն նկատվում է յուրատեսակ աշխուժություն` երիտասարդների կողմից:

"ԱՐՎԵՍՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ`
ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ"


-Միակ երիտասարդական բազմաժանր փառատոնն այս տարի ինչո՞վ կառանձնանա նախորդ երկուսից:
- Այո՛, ազդարարվեց "ԱՐՏ ՖԵՍՏ 2015"-ի մասնակիցների հայտագրման մեկնարկը: Եվ քանի որ ունենք  նորամուծություններ, այս տարի փառատոնը կիրականացվի մի ամբողջ ամիս` մայիսի 11-ից հունիսի 11-ը: Հաշվի առնելով "ԱՐՏ ՖԵՍՏ"-ի ձեւաչափը, որ նաեւ կարգախոս է` "Արվեստի տեսակները` մեկ տանիքի ներքո", նախորդ տարվա փառատոնի ավարտին մտադրվեցինք ընդլայնել մասնագիտական շրջանակը` ներմուծելով արվեստի նոր ճյուղեր:

"ՇՏԱՊԵԼՈՒ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ""


-Էրիկ, նախորդ տարիներին փառատոնին սփյուռքի մեր հայրենակիցները հնարավորություն չունեին մասնակցության հայտեր ուղարկելու, այս տարի նրանց հնարավորություն կընձեռվի՞, թե կրկին կան որոշակի բարդություններ:
- Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իսկ կատարվել են, եւ փառք Աստծու հաջողությամբ են պսակվել: Լիահույս եմ, որ սփյուռքի հետ տարվող բանակցությունների վերջնական արդյունքում մենք կիրագործենք նաեւ այդ նպատակը: Շտապելու անհրաժեշտություն չկա: Ես այն համոզման եմ, որ փառատոնի շրջանակում իրականացվող ցանկացած նորամուծություն պետք է լինի լավ մշակված բարեփոխում` հատկապես երբ գործ ունենք երիտասարդ ստեղծագործողների հետ, որոնցից շատերի առաջին քայլերը սկսում են հենց "ԱՐՏ ՖԵՍՏ"-ից:

"ԿԱՐԻՔ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԸ ԹԵՄԱՏԻԿ
ՇՐՋԱՆԱԿԻ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ"


-"ԱՐՏ ՖԵՍՏ"-ն այս տարի անդրադարձ կկատարի՞ կամ որեւէ առնչություն կունենա՞ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ:
- Խորապես համոզված եմ, որ հատկապես միջազգային հանրության ուշադրության սեւեռումը` Հայոց ցեղասպանության խնդրին, տարեթիվ չպետք է ճանաչի: 99-ամյակը, 100-ամյակն ու 101-ամյակը, միջազգային ճանաչման ու դատապարտման վերջնական նպատակին հասցնելու առումով, նույնացնում եմ: Հետեւաբար` կարիք չեմ տեսնում փառատոնը թեմատիկ շրջանակի մեջ դնելու, միաժամանակ վստահ լինելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության թեման բոլոր ոլորտներում կարմիր գծով է անցնելու: Իբրեւ քաղաքացի, ավելի շատ կարեւորում եմ պատմության դասի ընկալումը` հետագայում նույն ճակատագրին չբախվելու համար: Փառատոնը, ընդհանուր առմամբ, խրախուսում է ազգային մշակույթը: Օրինակ` երգարվեստի մասնակիցների կատարումներից մեկը պարտադիր պետք է լինի Կոմիտասի ստեղծագործություններից:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ