Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՊԵՏՔ ՉԷ ԳՅՈՒՄՐՈՒՆ ԿՐԻՄԻՆԱԼ ԱՆՈՒՆ ԿՊՑՆԵԼ"

Արխիվ 12-16

"ՊԵՏՔ ՉԷ ԳՅՈՒՄՐՈՒՆ ԿՐԻՄԻՆԱԼ ԱՆՈՒՆ ԿՊՑՆԵԼ"


ՀՀ ԱԺ բանաձեւի նախագիծը, որով պահանջում են Վալերի Պերմյակովին փոխանցել հայկական կողմին, չի քննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: Այդ հարցը ԱԺ օրակարգում ընդգրկելուն կողմ է արտահայտվել միայն 42 պատգամավոր, դեմ չի եղել: Որքանով է ճիշտ` Պերմյակովի գործը փոխանցել հայկական կողմին, ինչպես նաեւ Գյումրիում կատարվող այլ աղմկոտ միջադեպերի մասին զրուցեցինք գյումրեցի ԱԺ պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ, ով, հիշեցնենք, բավականին ակտիվ էր այն օրը, երբ Պերմյակովի ոճրագործության պատճառով Գյումրիում կրքերը թեժացան:
-Դուք եւս կո՞ղմ եք, որ Պերմյակովի գործի քննությունը փոխանցվի հայկական կողմին:
- Այո, ես իմ տեսակետը քվեարկությամբ արտահայտեցի. կողմ քվեարկեցի, քանի որ այն կարծիքին եմ, որ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին եւ դատավարությունը տեղում իրականացվի, թեկուզ կալանքը Ռուսաստանում կրի: Եվ ես ավելացնելու բան չունեմ: Ավելին, դրա մասին ես խոսել եմ ոչ միայն այսօր, երբ նախագիծը նոր է ներկայացվել, այլեւ դեռ այն ժամանակ, երբ դեպքը նոր էր տեղի ունեցել:
- Իսկ չե՞ք կարծում, որ ՌԴ իրավապահներն ավելի մեծ հնարավորություններ ունեն` այդ գործը արագ եւ ամբողջական բացահայտելու համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ՌԴ քաղաքացի է եւ Պերմյակովի այնտեղի կապերի հետ կապված` եւս շատ բան կա պարզելու:
- Ոչ, ամենեւին: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանում եւ ես չեմ կասկածում մեր իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմին: Եվ չեմ կիսում այն տեսակետը, թե մենք չենք կարող այստեղ գործը մինչեւ վերջ բացահայտել. պետք է անպայման դրսից լինեն, որ գործը բացահայտվի:
- Մինչ այս պահը իրականացված նախաքննության ընթացքից գո՞հ եք:
- Մինչ այս պահը շատ քիչ տեղեկատվություն կա այդ գործի բացահայտման ուղղությամբ, եւ, բնականաբար, նման պայմաններում չեմ կարող հստակ ասել, որ գոհ եմ կամ` դժգոհ:
-  Պարոն Գրիգորյան, բացի Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ոճրագործությունից, այս տարի Գյումրիում նորից եղան մի շարք աղմկոտ միջադեպեր, սպանություններ: Ինչո՞վ եք դա բացատրում:
- Գյումրիում եղած աղմկոտ միջադեպերը նույնն են, ինչպես եւ հանրապետության մայրաքաղաքում: Այնպես որª կոնկրետ Գյումրուն անդրադառնալու կարիք չկա, քանի որ մի քանի օր առաջ էլ նման միջադեպ եղավ հենց Երեւանում. օրը ցերեկով սպանվեցին երեք երիտասարդներ: Հետեւաբարª բոլոր աղմկոտ միջադեպերը կապել Գյուրմրու հետ եւ Գյումրին որակել որպես կրիմինալ քաղաք` ճիշտ չէ:
Իհարկեª միշտ էլ ցավալի է, որ նման դեպքեր են տեղի ունենում, մարդիկ են զոհվում: Բայց, այնուամենայնիվ, սա ո՛չ քաղաքական թեմա է, ո՛չ էլ ինչ-որ կոնկրետ քաղաքի հետ կապված խնդիր: Իսկ կոնկրետ Գյումրու վերջին դեպքերը տեղի են ունեցել անձնական հողի վրա, եւ դեռ այս պահին նախաքննությունն ընթանում է: Եվ կրկնում եմª պետք չէ Գյումրուն կրիմինալ անուն կպցնել, հակառակ դեպքում ճիշտ կլինի` սկսեք մայրաքաղաքից:
- Այնուամենայնիվª Գյումրիում հնչած վերջին աղմկոտ կրակոցների հետ կապված` հետաքրքրվե՞լ եք, թե որն էին իրական պատճառները:
- Այս պահի դրությամբ քննություն է ընթանում, եւ հստակ պատճառն ասել չեմ կարող: Բայց ամեն դեպքում ցավալի է, որ նման դեպք է եղել, ինչի հետեւանքով երիտասարդ տղա է մահացել:
- Պարոն Գրիգորյան, անդրադառնանք նաեւ Ձեր կայացրած վերջին քաղաքական որոշմանը, չնայած այդ մասին որոշ բացատրություններ տվել եք: Ինչո՞ւ լքեցիք ԲՀԿ-ն:
- Նախկին մեկնաբանություններիս կարող եմ ավելացնել միայն, որ այս պահի դրությամբ ԲՀԿ-ում մնալով` Գյումրու հետ կապված խնդիրներին վերջնական ու ավելի լուրջ լուծումներ, գտնում եմ, որ չեմ կարող տալ: Ներկայումս, որպես անկուսակցական պատգամավոր, ավելի շատ զբաղվելու եմ Գյումրու խնդիրներով:
- Իսկ հնարավո՞ր է, որ քաղաքապետի առաջիկա  ընտրություններին առաջադրեք Ձեր թեկնածությունը:
- Այս պահին Գյումրու քաղաքապետն աշխատում է, եւ մոտ երկու տարի կա` մինչեւ նոր ընտրությունները: Ուստի ներկայումս բարոյական չեմ համարում այդ մասին խոսել, քննարկել, քանի որ մարդն աշխատում է, փորձում է ինչ-ինչ բաներ անել քաղաքի համար: Մենք էլ պատրաստ ենք համագործակցելու, օգնելու, ընդառաջելու: Այսքանը:
- Ամեն դեպքումª ընտրությունները մի օր լինելու են: Դուք Ձեզ քաղաքապետի պաշտոնին տեսնո՞ւմ եք:
- Գյումրեցին որ պաշտոնին ինձ տեսավ, ես այդ պաշտոնին էլ պատրաստ եմ աշխատել:
- Վարդան Ղուկասյանն այդ առնչությամբ...
- Չեմ ուզում անդրադառնալ Վարդան Ղուկասյանին բացարձակապես, Աստված բոլորի հետ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ