Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ


Օրերս ՀՀ կառավարության հավանությանը ներկայացվեց Հայաստանի մի շարք գյուղական եւ քաղաքային համայնքներում տեղական հանրաքվեներ անցկացնելու որոշման նախագիծը: Այսինքնª մի շարք համայնքներում հանրաքվեի է դրվելու միմյանց միանալու, խոշորանալու հարցը, եւ դրական պատասխանի դեպքում մի շարք գյուղեր կմիանան մոտակա գյուղին կամ քաղաքին: Թե որն է համայնքների խոշորացման արդյունավետությունը, առավել եւս, երբ արդեն իսկ որոշ համայնքապետեր դժգոհություն են հայտնում, փորձեցինք պարզել ՀՀ տարածքային կառավարման եւ արտաքին իրավիճակների նախարարության աշխատակազմի Տեղական ինքնակառավարման վարչության պետ ԱՇՈՏ ԳԻԼՈՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.
-Հիմնականում կառավարման արդյունավետությունն է փոխվելու: Տեսեքª այսօր մենք ինչ ունենք հանրապետությունում. 915 համայնք, որից մոտ 465-ը մինչեւ 1000 բնակիչ ունի: Սակայն 91 համայնքի համար էլ այսօր "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքը հավասարապես աշխատում է, եւ այդ օրենքով բազմաթիվ լիազորություններ են տրված համայնքների ղեկավարներին եւ համայնքների ավագանիներին: Այսինքնª թե՛ շատ փոքր, թե՛ մեծ համայնքները նույն լիազորություններով են օժտված, մինչդեռ հատկապես փոքր համայնքներում ծառայություն չի մատուցվում:
Համայնքների խոշորացման մասին խոսվում էր վաղուց ու անկախ այն հանգամանքից, որ քննադատությունն առ այդ բարեփոխումը բավականին մեծ էր ու լայնածավալ: Բայց արդեն Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, եւ ինչպես հայտնի էª մայիսի 17-ին երեք  մարզերի մի շարք համայնքներում ¥Դիլիջանի, Թումանյանի եւ Տաթեւի¤ անցկացվելու է տեղական հանրաքվե:
Շատ կարեւոր է, որ ժողովուրդը, գյուղացին, գյուղապետերը հասկանան մի բան. Կառավարությունը համայնքների խոշորացմամբ փորձ է անում գումար խնայել: Մենք լավացնում ենք վիճակը, ոչ թե վատացնում: Այսինքն` ամեն համայնք ունենալու է ներկայացուցիչ, որն էլ կլուծի տեղեկանքի ու նմանատիպ այլ հարցեր, իսկ մեծ համայնքներում, որտեղ բնակչությունը 1000 մարդուց ավելի է, հնարավոր է նաեւ բացի ներկայացուցչից` մեկ-երկու աշխատող եւս լինի:
- Բայց դա նաեւ նշանակում է աշխատատեղերի կրճատում:
- Այո, ստացվում է, որ մնացած աշխատատեղերը կրճատվելու են: Բայց լինենք անկեղծ` գյուղապետարանը ոչ թե աշխատատեղեր ստեղծելու համար է, այլ` բնակչությանը ծառայություններ մատուցելու: Իսկ երբ ծառայությունները նպատակային մատուցվեն, ապա չէ՞ որ դա էլ ենթադրում է հավելյալ աշխատատեղեր:
Իսկ ինչ վերաբերում է այս օրերին անընդհատ հնչող խոսակցություններին, որ համայնքներում կփակվեն մանկապարտեզներ, մարդիկ ստիպված կլինեն երեխաներին կիլոմետրերով տանել կենտրոն եւ այլն, ապա նշեմ, որ խոշորացմանը  ենթակա համայնքներից մեծ մասում մեկ-երկու երեխա է, որ հաճախում է մանկապարտեզ: Բայց Կառավարությունը նաեւ այս մտավախությանն ունի պատասխան: Մենք եթե կառուցելու ենք մի մանկապարտեզ, ենթադրենք, երկու-երեք համայնքի համար, ապա խնայված միջոցներով կառուցելու ենք նաեւ ճանապարհներ, մեքենա ենք տրամադրելու, որ փոքրաքանակ, մի քանի երեխա ունեցող համայնքներից այդ երեխաներին տանի մանկապարտեզ ու բերի տուն: Վա՞տ բան ենք անում: Մասնավորապես` սկզբնական երեք փնջի համայնքներում, որտեղ հանրաքվե կանցկացվի արդեն մայիսի 17-ին, այս ամենն արդեն նախատեսված է, համայնքապետերն անգիր գիտեն` ինչ է պետք անել ու ինչպես: Էլ չեմ ասում, որ բնակիչների հետ էլ խոսել ենք, լսել նրանց, ու հավաստիացնում եմ, որ բոլոր խնդիրները, որ վեր են հանվել, ունեն նաեւ լուծման տարբերակներ:
Այսպիսովª պե՞տք է համայնքները միավորել, թեª ոչ: Մի կողմիցª ունենք այնպիսի փոքրիկ համայնքներ, որտեղ տարեկան մեկ-երկու երեխա էլ չի ծնվում, չկա ո՛չ աշխատանք, ո՛չ աշխատատեղ, ո՛չ էլ հաճախ ճանապարհ` այնտեղ հասնելու համար: Նման համայնքին ասել, թե ինքդ սեփական եկամուտներով գոնե մի բան արա, իհարկեª միամտություն կլինի: Մինչդեռ պետությունը պետք է պահի ամբողջական գյուղապետարան, դպրոց-մանկապարտեզ, մտածի մինչեւ իսկ գյուղամիջյան փողոցների նորոգման լուսավորության մասին, եւ հասկանալի է, որ դա աբսուրդ է: Այս առումովª փոքր համայնքները մեծերին միացնելը, իհարկե, միակ տարբերակն է: Գումարած դրանª ունենք գործնականում իրար մեջ սերտաճած ¥գյուղըª գյուղին կամ քաղաքին¤ բազում համայնքներ, որոնք շատ հանգիստ կարող են մեկ մարմնի կողմից կառավարվել, բայց հիմա ունենք երկու ղեկավար: Եվ խնդիրը միայն հավելյալ ծախսը չէ. պարզապես կան բազում օրինակներ, երբ այդ համայնքներից մեկում նախատեսված բավականին լավ ծրագրերը չեն իրականացվել հարեւանի հետ "լեզու չգտնելու" պատճառով: Մինչդեռ այդ ծրագրերը երկու համայնքի համար էլ օգտակար կլինեին: Այս տեսանկյունիցª միավորումը ճիշտ է: Բայց մյուս կողմից էլ այն վտանգն է, որ փոքրերն այսպիսով "կուլ" կգնան մեծերին: Այսինքն, եթե չլինի պատշաճ վերահսկողություն, անգամ այն համեստ միջոցները, որ պետությունից գնում են այդ փոքրիկ համայնքներին, կարող են ի վերջո դառնալ մեծերի բաժինը: Սա էլª այս ծրագրի հնարավոր բացասական հետեւանքը կարող է դառնալ:
Չնայած ողջունելի է, որ կառավարությունը միանգամից առաջ չի վազում. նախ իրականացնելու է փորձնական փուլ, որը, թերեւս, եղած բոլոր դրականն ու բացասականն ավելի տեսանելի կդարձնի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՆՔ

Ըստ Կառավարության ծրագրիª 80-ից ավելի համայնքներ վերամիավորվելովª կարող են ձեւավորել 14 խոշոր համայնք: Մասնավորապեսª Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի կազմ կարող են մտնել այժմյան Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ, Լուսաշող համայնքները: Կխոշորանան նաեւ` Լոռու մարզի Սարչապետ համայնքը (Սարչապետ, Պետրովկա, Նորաշեն, Ապավեն, Արծնի), Թումանյանը (Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր), Կոտայքի մարզումª Բյուրեղավանը (Բյուրեղավան, Արզնի, Նուռնուս), Շիրակումª Պեմզաշենը (Պեմզաշեն, Լեռնակերտ, Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն), Ջաջուռը (Ջաջուռ, Ջաջուռավան, Լեռնուտ, Մեծ Սարիար, Կրաշեն), Սյունիքի մարզումª Սառնակունքը (Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան), Տաթեւը (Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի), Գորիս քաղաքը (Գորիս, Ակներ, Վերիշեն, Քարահունջ), Մեղրին (Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճեւան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն), Վայոց ձորումª Զառիթափը (Զառիթափ, Սարավան, Արտավան, Նոր Ազնաբերդ, Խնձորուտ, Բարձրունի, Սերս, Մարտիրոս, Գոմք), Վայքը (Վայք, Արին, Ազատեկ, Զեդեա, Փոռ), Ջերմուկը (Ջերմուկ, Գնդեվազ), եւ, վերջապես, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան (Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք) համայնքը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ