Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

250 ԱՍՈՐԻ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԴԵՌԵՎՍ ՊԱՏԱՆԴ Է

Արխիվ 12-16

250 ԱՍՈՐԻ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԴԵՌԵՎՍ ՊԱՏԱՆԴ Է

Երեկ խորհրդարանում «Իրավունքը» հանդիպեց Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցիացիայի նախագահ ԱՐՍԵՆ ՄԻԽԱՅԼՈՎԻՆ, ով եկել էր հետեւելու «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի պատգամավորական քննարկմանը: Իր մտահոգությունների, մասնավորապես Իրաքում ու Սիրայում տեղի ունեցող ոճրագործություններից տուժածների մասին, որոնց թվում են նաեւ ասորիներ, զրուցեցինք պարոն Միխայլովի հետ:


-Ցավոք չլսեցի մեր պատգամավորների կողմից, թե ինչ է կատարվում այսօր Իրաքում եւ Սիրիայում ասորիների հետ: Մենք մոտ 250 հոգի պատանդներ ունենք, որոնք գտնվում են այդ Իսլամական Հանրապետություն կոչված ահաբեկիչների ձեռքում: Իհարկե, մենք դա էլ ենք որակում որպես ցեղասպանություն մեր եզդի եղբայր ազգի հետ միասին: Իրաքում ասորական բնակավայրեր բնաջնջվեցին...
– Վերոնշյալ նախագծի քննարկման ժամանակ հնչեցին տեսակետներ, թե պետք էր եզդիների ցեղասպանությունն էլ կցել այս փաստաթղթին: Ի՞նչ կասեք այս մասին:
– Կարծում եմ` դա պատմական սխալ կլիներ, քանի որ դա կատարվել է այլ ժամանակահատվածում: Բայց մենք շատ ուրախ կլինենք, որ եզդիների ցեղասպանությունն ընդունելով, քննարկելով` չմոռանանք եւ ասորի ժողովրդի ցեղասպանության փաստը, որն այսօր կատարվում է Իրաքում եւ Սիրայում: Այնպես որ, ես դեմ չեմ, որ եզդիների ցեղասպանությունն ընդունվի Հայաստանի Ազգային ժողովի կողմից եւ դատապարտվի: Ավելին` մենք բոլորս միասին կդատապարտենք այս երեւույթը:
– Այս պահին ի՞նչ տեղեկություններ ունեք Իրաքի եւ Սիրիայի ասորիներից:
– Ինչպես գիտեք, Իրաքում շատ ասորիներ դուրս եկան իրենց բնակավայրերից ու փախան դեպի Հյուսիսային Իրաք, այսպես ասած, Քրդստան: Այսինքն` դեպի այն տարածքներ, որտեղ ասորիներ են բնակվում: Այնտեղ` եկեղեցիներում, դեռ վրանների տակ ապրում են նրանք: Իսկ ինչ վերաբերում է Սիրիայի վերջին դեպքերին, իսլամիստները Խաբուր գետով մտնելով` այդ գյուղերը գրավեցին եւ ժողովուրդը փախել է այդտեղից: Մի քանի օր առաջ 20-24 հոգու, հետո 9 հոգու, որոնց պատանդ էին վերցրել, ազատ արձակեցին, բայց 250 հոգի դեռ պատանդ ունենք: Կան նաեւ զոհեր: Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին, որ ուշադություն դարձնեն այս փաստին, ձերբազատվեն այս երկակի ստանդարտներից եւ տեր կանգնեն քրիստոնյա ժողովրդին: Ըստ էության, իսլամական պետությունները 100 տարի անց էլ նույն ձեռագրով են առաջնորդվում:
– Ո՞րն եք տեսնում լուծումը:
– Մենք միասին պետք է լինենք, որ կարողանանք մեր ձայնն ավելի ուժեղ բարձրացնել աշխարհում: Դրա համար Ավստրալիայի, Շվեդիայի, Միացյալ Նահանգների մեր համայնքների հետ այսօր աշխատում ենք: Օրինակ` Շվեդիայում մեր ասորական համայնքը շատ ակտիվ է, եւ տեղի պառլամենտում ընդունվեց ցեղասպանությունը եւ ոչ միայն ասորիների, այլեւ հայերի ու հույների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ