Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԱՅՍՕՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՈՒՅՆԵՐԻ ՈՒ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ"

Արխիվ 12-16

«ԱՅՍՕՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՈՒՅՆԵՐԻ ՈՒ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»


Երեկ խորհրդարանում ողջ աշխատանքային օրը նվիրված էր «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը: Պատմական այս իրադարձության մասին «Իրավունքը» զրուցեց քաղաքական-կրոնական եւ ազգային խմբերի` Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար, «Պատրիդա» հունական հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան ԷԴՈՒԱՐԴ ՊՈԼԱՏՈՎԻ հետ, ով ներկա էր խորհրդարանում տեղի ունեցող քննարկմանը:

«ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՈՒ ԳՏԱՆ»


-Պարոն Պոլատով, նախագծի վերաբերյալ որպես հիմնական զեկուցող հանդես գալով` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ժամանակին Ձեր եւ իր միջեւ բավական մեծ հակասություններ կային հարցի վերաբերյալ:


– Այդ բոլոր հակասություններն ինձ մոտ վերացան, երբ սկսվեցին ուղիղ քննարկումներ` խնդրի վերաբերյալ, եւ ես արդեն հարյուր տոկոսով համոզված էի, որ հույների ցեղասպանությունը կճանաչվի: Մեր կոնֆլիկտի պատճառը սա էր: Այն ժամանակ, երբ դեռ Հունաստանն ինքը չէր ճանաչել հույների ցեղասպանությունը, մենք 1992 թվականից դիմել ենք ՀՀ Ազգային ժողովին, որպեսզի ճանաչեն այն, բայց` ապարդյուն: Եվ օգտագործելով այն փաստը, որ պարոն Շարմազանովն ազգությամբ հույն է, մեր համայնքի անդամ եւ ԱԺ փոխնախագահ, մենք դիմեցինք իրեն, որ խորհրդարանը ճանաչի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների ցեղասպանությունը: Եվ ես հիմա ընդունում եմ, որ հարցի վերաբերյալ պետք է լիներ փորձագետներից կազմված հանձնաժողով, քննարկվեր այն ու նոր ճանաչվեր: Ի վերջո, խորհրդարանը չէր կարող ուղղակի վերցնել եւ ընդունել ցեղասպանությունը: Պետք է նախեւառաջ սերտել խնդիրը, եւ ես հիմա համաձայն եմ Է. Շարմազանովի հետ ու դրա համար ներողություն խնդրեցի: Իսկ կոնֆլիկտները մեծ էին անգամ մեր համայնքում: Համայնքը բաժանվել էր երկու ճամբարի, բայց հիմա այս ամենն անցյալում է, քանի որ վստահ եմ` այսօր այն կընդունվի: Մեծ շնորհակալություն բոլոր խմբակցություններին, բարձրագույն իշխանությանը, այս հայտարարության ընդունման համար: Բոլոր խմբակցությունները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ինչպես հասկացա, կմասնակցեն քվեարկությանը, եւ ուրախ եմ, որ գոնե այս հարցում ընդդիմությունը եւ իշխանությունն ընդհանուր լեզու գտան:
– Ամեն դեպքում, ընդդիմությունից որոշ խմբակցությունների ներկայացուցիչներ դեմ կարծիքներ արտահայտեցին եւ պնդում էին, որ նույն հայտարարության մեջ անդրադարձ պետք է լիներ նաեւ եզդիների ու այլ ազգերի ցեղասպանությանը:
– Չեմ համարում, որ դրանք դեմ կարծիքներ էին, քանի որ ամեն մեկն իր տեսակետն ունի: Որոշները կարծում են, որ պետք է ընդունել բոլոր ցեղասպանությունները, բայց ինչպե՞ս, երբ հարցը վերաբերում է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությանը: Իսկ Օսմանյան Թուրքիայում եզդիների ցեղասպանություն չի եղել, բացի այդ` հարցը վերաբերում է քրիստոնյա ազգերի ցեղասպանությանը: Այդ շրջանում 5 միլիոն քրիստոնյա ապրում էր Օսմանյան Թուրքիայում, մինչդեռ 1923 թվականին մնացել էր ընդամենը կես միլիոնը: Ո՞ւր են կորել 4,5 միլիոն քրիստոնյաները, իրենք չէին կարող առանց հետքերի, ուղղակի կորչել: Այնպես որ, կարծում եմ` հնչած տեսակետներն ընդամենը առաջարկներ էին, թե ինչու չմիացնել մյուս ցեղասպանությունները: Կարծում եմ` վաղ, թե ուշ` մեկ այլ նախագծով այդ հարցը նույնպես կլուծվի` Ռուանդայի եզդիների ցեղասպանության վերաբերյալ: Օրինակ, Հունաստանը երկու ցեղասպանություն է ճանաչել` Պոնտոսի հույների եւ Մալազիայի հույների ցեղասպանությունը: Ի դեպ, բավականին ուշացումով, 1992 թվականին մենք դիմեցինք Հայաստանի խորհրդարանին, որ ճանաչի, իսկ Հունաստանում այն ընդունվեց 1994 թվականին: Ավելին` Հունաստանը գնաց ավելի առաջ` ճանաչելով հայերի ցեղասպանությունը եւ քրեականացնելով հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում ժխտումը (եթե չեմ սխալվում, անցած տարվա սեպտեմբերին): Վստահ եմ, որ այսօր խորհրդարանը կճանաչի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը, նույնիսկ վստահ եմ, որ քվեարկության ժամանակ հնարավոր է "ձեռնպահ" էլ որեւէ մեկը չլինի:

«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ԴԱ ԿԼԻՆԻ ԻՐ ՎԵՐՋԸ»

-Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել այսօրվա Թուրքիայից, երբ վերջիններիս վարած ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է առայսօր:
– Սոցիոլոգիական հարցումների արդյունքում, որոնք վերջերս են անցկացվել Թուրքիայում, պարզվել է, որ թուրքական ազգաբնակչության ընդամենը 13 տոկոսն է ընդունում, որ թուրք է: Իսկ 87 տոկոսը իրեն թուրք չի համարում: Եվ եթե վաղը ժողովրդավարության գործընթացը տարածվի ողջ Թուրքիայի վրա, վստահ եմ, որ այդ երկրի բնակչության 87 տոկոսը միգուցե չբարձրաձայնի իր կրոնական պատկանելիության մասին, բայց կհայտարարի, որ 6,5 միլիոնը մուսուլմանացած հայեր են ապրում այնտեղ, 5 միլիոնը` մուսուլմանացած հույներ եւ անգամ ալավիները կհիշեն իրենց իրական ազգությունը: Եվ այսպես` այդ 87 տոկոսը կասի իր խոսքը, ու հենց դրա համար էլ Թուրքիայի այսօրվա իշխանությունները վախենում են ճանաչել ցեղասպանությունը: Նրանք պարզապես վախենում են կորցնել իշխանությունը, չէ՞ որ վաղը բոլորը կկանգնեն ու կասեն` դուք, թուրքեր, կառավարում եք մի երկիր, որտեղ մեծամասնությունը իրեն թուրք չի համարում: Հետեւաբար կարծում եմ, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Ցեղասպանությունը, որովհետեւ դա կլինի իրենց վերջը: Այդուհանդերձ, Ցեղասպանության ճանաչման հետ կապված` մենք հաճախ ենք բաց նամակներ գրել թուրքական իշխանություններին ուղղված, եւ հիմա պատրաստ է մեր երկրորդ նամակը` ուղղված Էրդողանին:

ԳԱԼԻՊՈԼԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԶՈՐՔԵՐԸ
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐԵԼ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ`
ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ


-Այսօր Ցեղասպանության վերջնական ճանաչման մասին լռում են նաեւ «ժողովրդավար» ԱՄՆ-ն ու Եվրոպան...
– Առաջինը, ով ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը, եղել է Նյու Յորքի նահանգապետ Ջոն Պատակին, նա հույն էր: Բայց, ամեն դեպքում, պետք է հույս կապենք մեր բարեկամների հետ: Սա պայքար է, եւ մենք պետք է առաջադեմ մարդկությանն ասենք, որ կա հանցագործություն, եւ դա պետք է պատժվի: Վերջապես ազգեր սպանողը, այս դեպքում` Թուրքիան, պետք է ինքնամաքրման գնա, որ չհամարվի այդպիսին: Գոնե ժողովուրդը պետք է անցնի այդ ինքնամաքրման ճանապարհը: Եվ երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Էրդողանին` ապրիլի 24-ին գալ Հայաստան, նա բառացի նրան տվեց հնարավորություն` ինքնամաքրվել, ապաշխարել` Ծիծեռնակաբերդի անմար կրակի առաջ: Միգուցե նա հրապարակավ չապաշխարեր, բայց հոգու խորքում այդ ապաշխարումը կլիներ, իսկ Թուրքիայի նախագահն ընտրեց կեղծիքի ուղին` ապրիլի 24-ին նշելով Գալիպոլիի ճակատամարտը:
– Հենց այդ սուտ միջոցառմանը հավանականություն կա, որ կմասնակցեն որոշ եվրոպական բարձրաստիճան դեմքեր, այդ թվում` Անգլիայի թագուհին:
– Մենք շատ լավ գիտենք մեր պատմությունը: Թուրքիան ինձ համար, որպես հույնի, Բյուզանդական կամ Տրապիզոնի կայսրության տարածքն է: Եվ ես շատ լավ գիտեմ այդ տարածքի պատմությունը, որտեղ կայացել է Գալիպոլիի ճակատամարտը: Դա ընդամենը պարտությունն էր անգլիացիների եւ ֆրանսիացիների: Այդ նույն զորքերը, որոնք ոչնչացրին անգլիացիներին եւ ֆրանսիացիներին Գալիպոլիում, պարտություն են կրել Երեւանի սահմաններում: Այդ զորքերը 1918 թվականին վերակազմավորվեցին, որովհետեւ իրենք արդեն գոյություն չունեին, պարտություն էին կրել հայերի կողմից` Սարդարապատում: Այդ զորքերը կարողացան հաղթել անգլիացիներին ու ֆրանսիացիներին, բայց չկարողացան հաղթել փոքրաթիվ, երիտասարդ բանակ ունեցող Հայաստանին, որովհետեւ 1918 թվականին նոր էր կազմավորվում Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Եվ իրենք այսօր ի՞նչն են պատրաստվում տոնել: Խնդրեմ, անգլիացիները Անգլիայի թագուհու հետ թող տոնեն, բայց թող հիշեն, որ ժամանակին խոնարհվում էին թագուհու առաջ` հաղթանակների համար, իսկ նա այսօր գալիս է թուրքերի հաղթանակը Գալիպոլիի ճակատամարտում տոնելու, որը, ըստ էության, չի եղել երբեք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ