Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ Է ՀՐԱՏԱՊ

Արխիվ 12-16

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ Է ՀՐԱՏԱՊ


Մարտի 20-ին Աստանայում վերջապես տեղի ունեցավ ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների մեկ անգամ հետաձգված հանդիպումը: Թե ինչու դրան ներկա չէր Եվրասիական միության չորրորդ անդամիª Հայաստանի նախագահը, շատ է խոսվել եւ չկրկնենք...

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՀԱՐՑՆ ՕՐԱԿԱՐԳ ԲԵՐԵԼԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ

Չնայածª որոշ հանգամանքներ կարելի է ընդգծել: Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ԵՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարներին, ապրիլի սկզբներին կկայանա Հայաստանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կից գործող Ֆինանսական շուկաների գծով կոնսուլտացիոն հանձնաժողովի նիստը եւ այլն: Այսինքնª Հայաստանն ակտիվորեն աշխատում է ԵՏՄ կառույցներում, եւ նման փաստերն առնվազն տարօրինակ տեսք են տալիս այն քարոզչական "մտքերին", թե Ս. Սարգսյանի` Աստանա չմեկնելն ակնարկ է, որ Միության հետ մեր երկրի հարաբերությունները սառել են:
Եվ վերջապես նկատենք, որ Աստանայի այդ հանդիպումը, ինչպես եւ ներկայացվում էր, ոչ պաշտոնական էր, չկար որեւէ հստակ օրակարգ եւ որեւէ փաստաթուղթ չստորագրվեց: Այսինքնª ընդամենը խորհրդակցական բնույթի հանդիպում էր, որը կարող էր եւ չլինել: Միակ հանգամանքը, որը հասկանալի է դարձնում այդ հանդիպումը, այն էր, որ այցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 26-ին Ղազախստանում կայանալիք նախագահական ընտրություններում իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Նուրսուլթան Նազարբաեւին: Բայց չէ՞ որ Աստանա մեկնելու դեպքում Ս. Սարգսյանն էլ ուզած-չուզած` նույն աջակցությունը պետք է հայտներ Նազարբաեւին, ով ընդամենը մեկ տարի առաջ նույն Աստանայում այդքան ջանասիրությամբ Ալիեւի նամակներն էր կարդում...
Այնուամենայնիվ Աստանայում Վ. Պուտինը մեկ կարեւորագույն հայտարարությամբ հանդես եկավ, չնայած այդ մասին վերջերս հրամանագիր էր ստորագրել: Խոսքը եվրասիական միասնական արժույթի ստեղծման մասին է, եւ երբ այդ գաղափարը ՌԴ նախագահը վերահաստատում է ԵՏՄ մյուս երկու նախագահների ներկայությամբ, ապա դա հուշում է, որ այս ծրագիրը արդեն իսկ գործնական փուլում է: Նկատի ունենք, որ այս տարեվերջին, մեծ հավանականությամբ, իր ավարտուն տեսքը կստանա, թեեւ կարող է, եւ առաջին փուլում ԵՏՄ ոչ բոլոր անդամները ներգրավվեն:
Մյուս կողմից էլª դեռ մինչեւ անցած տարեվերջ անգամ ՌԴ նախագահի ապարատը ներկայացնող տարբեր գործիչներ էին այդ նոր արժույթի մասին խոսում զգուշորենª կանխատեսելով դրան անցումը 2020-ից հետո: Իսկ երբ դրանից հազիվ երկու-երեք ամիս անց այս թեման գալիս է առաջնային օրակարգ, ապա դա հուշում է, որ տեղի է ունեցել իրավիճակի կտրուկ փոփոխություն: Ընդ որումª հենց վերջին շաբաթներին, եւ Կրեմլն էլ այդ որոշումն ընդունել է միանգամիցª ինչ-ինչ ծրագրերից կամ հաշվարկներից ելնելով:
Դա է հուշում այն փաստը, որ մինչ Վ. Պուտինի այդ հրամանագիրը` միասնական արժույթի արագացված անցման մասին նույնիսկ ռուսական մասնագիտական աղբյուրները բառ անգամ չէին խոսում, այսինքնª այդ քայլը նրանց համար էլ էր միանգամայն անսպասելի:

ԴՈԼԱՐԻ ԴԵՄ ԿՌԻՎԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ

Հասկանալու համար, թե հատկապես ինչը կարող էր այսքան արագացնել եվրասիական միասնական արժույթի անցնելու հարցը, նախ նկատենք, որ ռուսական հեղինակավոր աղբյուրները մի շարք այլ հանգամանքների վրա եւս սկսել են լրջորեն կենտրոնանալ: Խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ "անհետացել էր" ՌԴ նախագահը, եւ կապված այն փաստի հետ, որ արեւմտյան աղբյուրներն այդքան համառությամբ փորձում էին նրան հայտնաբերել, շրջանառվում է այն միտքը, որ Արեւմուտքում առնվազն կային մտահոգություններ, այդ մի քանի օրերին Վ. Պուտինը ոչ թե ամուսնանում էր, որդու ծնունդն էր նշում, բուժվում էր կամ մահափորձերից եւ հեղաշրջումներից էր խուսափում, այլ որոշակի հանդիպումների ¥նաեւ ՌԴ-ից դուրս¤ միջոցով ինչ-ինչ գլոբալ պայմանավորվածությունների, ծրագրերի մշակմանն էր մասնակցում:
Եվ իրոք, այս փուլում, բացի եվրասիական արժույթից, մի շարք այլ հետաքրքիր, շատ բան ակնարկող դրվագներ եւս արձանագրվեցին: Ռուսական աղբյուրներն այդ թվում մատնանշում են նախª Կրեմլի հանձնարարականով ՌԴ ԿԲ-ի կամª Ռուսական բանկի միջոցով Ղրիմում էլեկտրակայան կառուցելու ծրագրի ֆինանսավորման մասին որոշումը: Այստեղ էականը ոչ թե Ղրիմն է կամ էլեկտրակայանը, այլ այն, որ երբ ռուսական ԿԲ-ն սկսում է ծրագրեր ֆինանսավորել պետության հանձնարարականով, ապա դա, ըստ էության, նշանակում է ԿԲ-ի պետականացում: Մինչդեռ այսպես ասածª անկախ, այսինքնª ոչ թե կոնկրետ պետության, այլª համաշխարհային կապիտալի կողմից վերահսկվող կենտրոնական բանկերը համարվում են արդի դոլարիզացված ֆինանսական համակարգի հիմնասյուներից մեկը, իսկ նման "պետականացումը" նշանակում է ծանրակշիռ հարված այդ համակարգի հիմքերին:
Հաջորդը, որ այս օրերին շատ քննարկումների տեղիք է տվել, դա ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկից հնչած հայտարարությունն է, որ երաշխավորում է ձեռք բերել ռուսական պետական արժեթղթեր: Ոչ մասնագետներին այս հայտարարությունը միգուցե քիչ բան կասի: Ուստիեւ նախ նշենք, որ Goldman Sachs-ը ոչ միայն ամերիկյան խոշորագույն ներդրումային բանկ է, այլ համարվում է համաշխարհային գլոբալ ֆինանսատնտեսական համակարգի առանցքային ¥եթե ոչ թիվ 1¤ իշխող ընտանիքներից մեկիª Ռոշիլդների ներդրումային քաղաքականության հիմնական տարրերից մեկը: Այսինքն, երբ չնայելով ուկրաինական ճգնաժամին, արեւմտյան պատժամիջոցներին եւ մյուս բոլոր գործոններին, Goldman Sachs-ը համաշխարհային ներդրումային քաղաքականությունն ուղղում է դեպի Ռուսաստան, ռուսական պետական արժեթղթեր, ապա դա եւս բավականին ծանր հարված է ԱՄՆ-ին եւ դոլարի հեղինակությանը: Այն դոլարի, որի փաստացի տերերից մեկը, որքան էլ տարօրինակ թվա, նույն Ռոշիլդների ընտանիքն է:
Չնայած պակաս տարօրինակ չէ, որ նույն Ռոշիլդները տեւական ժամանակ նաեւ ԱՄՆ-ից դուրս են բերում ոսկու հսկայական պաշարներª այն կենտրոնացնելով չինական Հոնգ Կոնգի նորաստեղծ ոսկու բորսայում: Եվ նաեւ դրա արդյունքում է, որ Հոնգ Կոնգի այդ բորսան սկսում է դառնալ աշխարհում առաջատարըª շրջանցելով անգամ ավանդական լիդերներինª Լոնդոնին եւ Նյու Յորքին: Սրան, իհարկե, պետք է հավելել նաեւ, որ այս օրերին ակտիվորեն զարգանում է նաեւ չինական մեկ այլ նախագիծª Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկը ¥ԱԵՆԲ¤, որը, ըստ ամենահեղինակավոր մասնագետների, որ ոչ թե պարզապես մրցակից է ամերիկյան կցորդի վերածված Համաշխարհային բանկի, այլ ցանկացած պահի իր վրա կվերցնի ՀԲ-ի հիմնական գործառույթները: Եվ այն փաստը, որ Վաշինգտոնի հիստերիկ ռեակցիան աչքի առաջ ունենալովª ԱԵՆԲ-ի կազմում ներգրավվելու հայտ են ներկայացրել ոչ միայն Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան այլ նաեւª Մեծ Բրիտանիան ¥որը, ի դեպ, հանդիսանում է նույն Ռոշիլդների հիմնական ֆինանսական բազան¤:
Եվ, վերջապես, Չինաստանը հայտարարեց այս տարեվերջին ֆինանսական տվյալների փոխանցման համաշխարհային SWIFT համակարգի այլընտրանքի գործադրման մասին: Հենց SWIFT-ից Ռուսաստանին անջատելն էր Վաշինգտոնը համարում հակառուսական պատժամիջոցների գագաթնակետը, եւ չինական այդ հայտարարությունից հետո շտապեց տեղեկացնել, թե ռուսների նկատմամբ նման քայլի չի գնա: Բայց դա արդեն էական չէ...
Ընդ որումª թվարկված այդ բոլոր գործընթացները ¥եւ ոչ միայն¤ հիմնականում իրենց պիկին են հասնում հենց այս տարեվերջին: Իսկ դա հուշում է մեկ բան. գալիք տարեսկզբին գագաթնակետին է հասնում նաեւ դոլարի համաշխարհային մոնոպոլիայի դեմ պատերազմը, որում դոլարի վրա խաղադրույք չեն կատարում մինչեւ իսկ դրա փաստացի տերերից հանդիսացող Ռոշիլդներըª թերեւս արդեն ժամանակը համարելով իրենց ֆինանսական կայսերությունը կապել նոր փաստացի ֆինանսատնտեսական լիդերիª Չինաստանի հետ: Չնայած այս ամենին զուգահեռª կա նաեւ այն մեծ վտանգը, որ ԱՄՆ-ի համար իրավիճակից դուրս գալու միակ ելքը կարող է մնալ գլոբալ պատերազմը, որի տարրերը, ի դեպ, վերջին ժամանակներս տեսանելի են:
Եվ վերադառնալով ԵՏՄ-ին` նկատենք, որ նման հեռանկարի պարագայում, ինչ խոսք, նոր արժույթի անցումը դառնում է անհետաձգելի: Ընդ որումª Հայաստանը եւս, կապված դոլարով արտահայտված պետական պահուստների փաստի հետ, իր հերթին մտածելու խնդիր ունի: Բայց մյուս կողմց էլª միասնական եվրասիական արժույթին անցումը մեր երկրի համար մյուսներից ավելի դժվար կարող է լինել: Նկատի ունենք, որ ԵՏՄ մյուս երկրները տարիներ շարունակ համագործակցելով ընդհանուր կառույցում, արդեն հասցրել են բավականին սերտ ինտեգրվել, ինչը դեռ չկա ԵՏՄ-ին անդամակցության ընդամենը երեք ամսվա փորձ ունեցող Հայաստանի պարագայում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ