Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Զարմանալի, նույնիսկ մազալու մարդ է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նախօրոք հայտարարում է իր մանրահավաքների կամ, ինչպես ինքն է ասում, "բացօթյա ասուլիսների" մասին, բայց չի ներկայանում: Մարտի 13-ին պետք է լիներ Գյումրիում եւ Վանաձորում, մարտի 20-ին` Երեւանի Ազատության հրապարակում, ինչի մասին էլ հանդիսավորապես նշված է Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջում: Եվ Շիրակ ու Լոռի չի գնում ոչ ոք, իսկ Ազատության հրապարակ նրա փոխարեն ներկայանում են Զարուհի Փոստանջյանն ու Դավիթ Սանասարյանը, արդյունքում էլ հրապարակ եկած քաղաքացիները խիստ դժգոհում են: Եվ պարզվում է, թե ինչո՞ւ էր քաղաքացիների եւ լրագրողների հետ հանդիպելու փոխարեն գլուխն առել եւ գնացել ԱՄՆ` զուտ այն պատճառով, որ ներկա գտնվեր որդու կողմից նկարահանված Ցեղասպանության մասին ֆիլմի շնորհանդեսին: Լավ, ամեն ինչ մի կողմ, բայց ինչպե՞ս կարելի է այդ աստիճանի արհամարհել իրեն լսել պատրաստ թեկուզ սակավաթիվ քաղաքացիներին ու, կներեք, ջհանդամվել չգիտես ուր...
Մեզ հույժ զարմացրեց ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ` հրապարակելով իր պատկերացումները պաշտպանության ոլորտի փոփոխության մասին: Ըստ նրա` ժամկետային զինծառայողներին պետք է հետ տանել մարտական դիրքերից` "երիտասարդությանը արյունաքամ անելուց խուսափելու" համար, եւ տեղը տանել պայմանագրայինների, այն էլ` հինգ անգամ քիչ: Զարմանալի է` ինչպե՞ս պատերազմի հետ առնչված մարդը կարող է այդպիսի կործանարար հիմարություն դուրս տալ: Համ էլ ի գիտություն բոլոր տեսակի շահարկողների, առաջին գծում եղած կորուստները մի կարգ ավելի քիչ են, քան ավտոճանապարհներին զոհվողները: Կա եւ այլ հանգամանք` առաջնագիծ գնալով` երիտասարդները ստանում են բնավորության շատ կարեւոր գծեր, որոնք էապես անհրաժեշտ են հետագա կյանքում ու միգուցե նաեւ միակ միջոցն են` կասեցնելու դրսից բերվող ու մեր երկրում պատվաստվող ղզիկացման գործընթացը: Ու թող ոչ ոք չհամարձակվի հարցնել, թե արդյոք իրավունք ունեմ ասելու, որ առաջնագծում անհրաժեշտ է ու օգտակար: Տեղեկացնեմ` 1993-1995թթ. ժամանակահատվածը գործնականում ամբողջովին հենց առաջնագծում եմ անցկացրել: Ինչեւէ, հուսանք, որ Սէֆիլյանի խոսքում, այնուամենայնիվ, չարամիտ դիտավորություն չկա:
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Բաքվից լսում ենք պարծենկոտ ռազմաշունչ հայտարարություններ եւ ահագին զվարճանում: Դրան էլ զարմանալի դիպուկությամբ բնութագրել է ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. "Արցախյան պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանում խոսում էին զենքից ու զենքից: Միայն այս պատերազմի դասալիքները չեն իմանում, որ առաջին հերթին չեն մատնանշում զենքն ու տեխնիկան, մարտունակությունը նախ զորքն է, իսկ 70 տոկոսն ու հարյուր տարիներ հետո ուշքի չգալը լրիվ "ռազմական խաղերի" ժանրից է: Ռազմական գործից ամենատարրական գիտելիք ունեցող մարդը մի բան կառաջարկեր այս "հերոսին"` չափել ջերմությունը զառանցանքի պատճառը հասկանալու համար: Երեւում է` պոռոտախոսության ու զառանցանքի մրցույթ կա սրանց սերունդների մեջ, հատկապես պատերազմից թռածների": Իրոք որ ծիծաղելի է, երբ պատերազմից խոսում են դասալիքները:
Ինչեւէ, ավարտենք դրական նոտայով: Հռչակավոր ԴՄԻՏՐԻ ԽԱՌԱՏՅԱՆԸ ապացուցեց, թե զարմանալիորեն ինչքան զորավոր է հայկական գենը. "16 տարեկանում` անձնագիր ստանալիս, կյանքումս առաջին եւ վերջին անգամ "ազգային հարցի" շուրջ կոնֆլիկտ ունեցա, երբ համառորեն պնդեցի, որ անձնագրավարուհին "ազգություն" վանդակում "հայ" գրի: Դա ինձ համար սկզբունքային հարց էր: Չնայած երակներումս հոսող արյան միայն քառորդ մասն է հայի` ես այդ ազգին մանկուց եմ հարգանքով վերաբերվել: Դժվար է գտնել հայերից ավելի տարաբախտ ժողովուրդ: Իհարկե, բոլոր ազգերն էլ իրենց խնդիրներն ունեն, բայց հայերի մոտ դրանք ավելի շատ են եղել, քան մյուսների: Թեկուզ հենց թուրքերի իրականացրած ցեղասպանությունը, որը 1,5 միլիոն հայերի կյանք խլեց: Գիտե՞ք, որն է հայերի ամենագլխավոր կենացը: Ռուսները բաժակ են բարձրացնում` "Առողջ լինենք" խոսքով, իսկ հայերն ասում են` "Ցավդ տանեմ": Ուրիշի ցավը կիսելն այն ազգի սովորություններից է, որի մասնիկն եմ համարում ինձ":

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ