Ըստ վստահելի տեղեկությունների` ԱՄՆ դեսպանատունը մանրամասն ինստրուկտաժ է անցկացրել յուրային ԶԼՄ-ների հետ, թե ինչ դրույթներ պետք է տիրաժավորեն: Առաջինն այն թեզն է, իբր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստան է ժամանել, որպեսզի լուծի Արցախում ռուս խաղաղապահ զորք տեղակայելու հարցը:
Երկրորդը` իբր Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո մտքափոխվել է եւ ապրիլի 24-ին Հայաստան չի գա: Եվ երրորդը` իբր թեեւ Պուտինը իրեն շատ վստահ է պահում տեսախցիկների առաջ` 10-օրյա "անհետացումից" հետո, սակայն իրականում նա իբր Կրեմլում թաքուն հեղաշրջում իրականացրած ուժայինների պատանդն է, որը ոչ մի ինքնուրույն որոշում չի ընդունում: