Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՑ ՉԻ՞ ՀՐԱԺԱՐՎԵԼ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՑ ՉԻ՞ ՀՐԱԺԱՐՎԵԼ

ԲՀԿ մամուլի ժամանակավոր պատասխանատու, պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` արդեն հստա՞կ է, թե ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ համագործակցությունն ինչպես է պատկերացնում: "Ոչ, դեռ քննարկումներ են գնում",- ասաց պրն Բաբայանը:
–Քննարկումներ ինչի՞ մասին:
– Ընդհանուր մարտավարության:
– Բայց եթե ՀԱԿ-ը չի հրաժարվել իշխանափոխության մտքից, իսկ ԲՀԿ-ն նման խնդիր չի դնում, ինչի՞ շուրջ եք համագործակցելու:
– Իսկ ինչ-որ մեկն ասե՞լ է Ձեզ, թե մենք ինչ ենք պահանջում, ինչ չենք պահանջում:
– ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ…
– Մենք դեռեւս չենք հայտարարել մեր առաջիկա ծրագրերի, մարտավարության մասին: Երբ այդ մասը կհայտարարվի, կքննարկենք:
– Իշխանափոխության գաղափարից, փաստորեն, ԲՀԿ-ն չի՞ հրաժարվել:
– Մենք այս պահին կոնկրետ որեւէ հարց չենք բարձրաձայնել, որի մասին կարող եք մեկնաբանություններ անել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ