ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՑ ՉԻ՞ ՀՐԱԺԱՐՎԵԼ
Արխիվ 12-16
ԲՀԿ մամուլի ժամանակավոր պատասխանատու, պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` արդեն հստա՞կ է, թե ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ համագործակցությունն ինչպես է պատկերացնում: "Ոչ, դեռ քննարկումներ են գնում",- ասաց պրն Բաբայանը:–Քննարկումներ ինչի՞ մասին:
– Ընդհանուր մարտավարության:
– Բայց եթե ՀԱԿ-ը չի հրաժարվել իշխանափոխության մտքից, իսկ ԲՀԿ-ն նման խնդիր չի դնում, ինչի՞ շուրջ եք համագործակցելու:
– Իսկ ինչ-որ մեկն ասե՞լ է Ձեզ, թե մենք ինչ ենք պահանջում, ինչ չենք պահանջում:
– ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ…
– Մենք դեռեւս չենք հայտարարել մեր առաջիկա ծրագրերի, մարտավարության մասին: Երբ այդ մասը կհայտարարվի, կքննարկենք:
– Իշխանափոխության գաղափարից, փաստորեն, ԲՀԿ-ն չի՞ հրաժարվել:
– Մենք այս պահին կոնկրետ որեւէ հարց չենք բարձրաձայնել, որի մասին կարող եք մեկնաբանություններ անել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
