Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ`"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" ԼՔԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ`"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" ԼՔԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Լրագրողները "ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեցին "Ժառանգություն" կուսակցությունում տեղի ունեցող տարաձայնությունների մասին: Մասնավորապես, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյա՞կ է եղել իր կուսակիցների հանդիպման մասին` Բաղրամյան 26-ում:
Հիշեցնենք` "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մարտի 12-ին Բաղրամյան 26-ում հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ` քննարկելու սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: Պրն Հակոբյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա Հայաստան եւ կպատասխանի բոլոր հարցերին:
"Իրավունքի" հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ են Ռուբեն Հակոբյանի` կուսակցությունը լքելու մասին լուրերը, խմբակցության ղեկավարն ասաց, որ դրանք իրականության հետ կապ չունեն:
Մեր մյուս հարցին` մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի ԱՄՆ-ից վերադառնալը` արդյո՞ք Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը հանդիպել են միմյանց` քննարկելու առաջացած տարաձայնությունները, "Ժառանգություն" խմբակցության ղեկավարն ասաց, որ կուսակցության վարչության նիստ կլինի, որից հետո բոլոր հարցերին պատասխան կտրվի: Ի դեպ, խոսելով "Ժառանգություն"-ԲՀԿ համագործակցության մասին` Ռուբեն Հակոբյանն ասաց, որ եթե կլինեն հարցեր, օրենսդրական նախաձեռնություններ, որոնց շուրջ ընդհանուր համաձայնություն կլինի, ապա պատրաստ են համագործակցության: Ստացվում է, որ արջը յոթ երգ ունի, յոթն էլ մեղրի մասին, ընդդիմությունն էլ նույնը:
Ինչ վերաբերում է "եռյակի"` ՀԱԿ-ԲՀԿ-"Ժառանգություն" նախկին համագործակցության վերականգնմանը, "Ժառանգություն" խմբակցության ղեկավարը կարծում է, որ այդ ձեւաչափն այս պահի դրությամբ չի կարող վերականգնվել:
Դե, բնականաբար, էլ ո՞նց վերականգնել կոտրած տաշտակը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ