Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է, ԵՐԵՎԱՆՈՒՄ` Ո՞Չ

Արխիվ 12-16

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է, ԵՐԵՎԱՆՈՒՄ` Ո՞Չ

"Аргументы недели Армении" թերթի թղթակիցը "Իրավունք" թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանից հետաքրքրվեց, թե ինչ տեղի ունեցավ երկուշաբթի` Իրանի քաղաքացի Ռոմիկ Դանիալն ընդդեմ "Իրավունք" թերթի  դատական հայցի քննության ընթացքում:
"Հայցվոր, Իրանի քաղաքացի (ավելի ճիշտ` երկքաղաքացի) Ռոմիկ Դանիալի փաստաբան Մարո Խաչատուրյանը միջնորդեց` նիստը դռնփակ անցկացնել, պատճառաբանելով իբր իր վստահորդի անվտանգության հարցերով,- ասաց գլխավոր խմբագիրը, հավելելով,- մեզ  այդ պատճառաբանությունն արհեստական թվաց, սակայն մենք ընդառաջեցինք հայցվոր կողմի խնդրանքին": Ինչ վերաբերում է բուն նիստին, ապա Հ. Գալաջյանը նշեց, որ կարող է հայտնել միայն այն  տեղեկությունները, որոնք դեռեւս դատավարության մեկնարկից առաջ արդեն հրապարակվել են "Իրավունք" թերթում: Նա մասնավորապես նշեց, որ ներկայացվել են ապացույցներ, որ հայցվորը մեկնել էր Ստամբուլ` այնտեղ հանդիպելու եւ համագործակցություն հաստատելու թուրքական համասեռամոլական կազմակերպությունների հետ, այն էլ` թուրքական դրամաշնորհով: Ըստ գլխավոր խմբագրի` այդպիսի վարքագիծն անընդունելի է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ