Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԱԺ-ՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳՈՎ

Արխիվ 12-16

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԱԺ-ՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳՈՎ

Սուպեր լիբերալ, Հայաստանի տնտեսության ոչնչացման հեղինակ Հրանտ Բագրատյանը վաղուց հայտնի է որպես ամերիկյան շահերի հայաստանյան լոբբիստ: Որտեղ Ամերիկան, այնտեղ իր դաշնակից Թուրքիան: Եվ ահա երեկ Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանության վերաբերյալ ԱԺ քննարկումներում Հրանտ Բագրատյանը փորձեց լղոզել Թուրքիայի պատասխանատվությունն այդ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության համար: Նախ Բագրատյանը սկսեց խոսել, թե ինչու ենք մենք կենտրոնացել Թուրքիայում ցեղասպանությունների վրա այն դեպքում, որ կան Ռուանդայի, Սուդանի եւ այլ ժողովուրդների ցեղասպանությունները: Դրանից հետո Բագրատյանը, իհարկե, հիշեց հրեաների Հոլոքոստը, իսկ այնուհետեւ Բագրատյանը փորձեց ակնարկել, որ առաջին աշխարհամարտի ժամանակ հույների ու թուրքերի մեջ եղել են գաղտնի պայմանավորվածություններ, ինչի արդյունքում թուրքական բնակչությունը լքել է հունական կղզիները` տեղափոխվելով Զմիրնա, իսկ Զմիրնայի հույները տեղափոխվել են կղզիներ, այսինքն ոչ մի ցեղասպանություն էլ, ըստ Բագրատյանի ակնարկի, չի եղել:
Դե ինչ, կարելի է շնորհավորել թուրքերին, նրանք ՀՀ խորհրդարանում ունեն աննկուն լոբբիստ:
Այսօր իր ելույթում մեծն տնտեսագետը արտահայտեց նաեւ իր մտքի գոհարները ցեղասպանության թեմայի շուրջ` ասելով. "Մենք հիմա չպետք է դեմ լինենք Թուրքիային":

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ