«ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ, ՈՐ ԼԻԱՐԺԵՔ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ»
Արխիվ 12-16«ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ,
ՈՐ ԼԻԱՐԺԵՔ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ»
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը առաջնահերթ խնդիր է դարձել: Դրա վերաբերյալ հնչում են տարաբնույթ կարծիքներ, ինչպես իրավասու մարմինների, այնպես էլ «ֆեյսբուքագետների» ու զազրախոսների կողմից: Դրա համար էլ «Իրավունքը» զրուցեց իրավիճակից քաջատեղյակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ.
– Փառք ու պատիվ մեր բանակին, որ լիարժեք տիրապետում են այս իրավիճակին: Մեր բանակը շատ կայուն ու կանգուն վիճակում է, եւ մեր սահմաններն այսօր մեր զինված ուժերի հսկողության տակ են: Թե ինչ կլինի շարունակությունը, Պաշտպանության նախարարը հստակ ասել է: Այնպես որ, կարիք չկա շարունակել այս թեման, քանի որ մեր զինվորները ամուր մեր դիրքերում կանգնած են ու ոչ մի խոչընդոտ չի առաջանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
