Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՔԱՍԹԻՆԳ» ԱԺ-ՈՒՄ. Ո՞Վ ԱՎԵԼԻ ԿՄՏԵՐՄԱՆԱ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

«ՔԱՍԹԻՆԳ» ԱԺ-ՈՒՄ.
Ո՞Վ ԱՎԵԼԻ ԿՄՏԵՐՄԱՆԱ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ


Այն, ինչ սկսել է կատարվել ԱԺ քառօրյայի ընթացքում, ուղղակի զավեշտալի է թվում: Երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այլեւս ընդդիմադիր է, օպոզիցիոն խմբակցություններում սկսվեց մի նոր ոգեւորություն: Հիմա էլ վերջիններս փորձում են տեղավորվել տիկին Զոհրաբյանի հովանու ներքո, մինչդեռ հենց շատ ԲՀԿ-ականներ հրաժարվեցին այդ կուսակցությունից` այս պատճառով: Ինչեւէ, այս օրերին կարելի է տեսնել, թե ինչպես են ԱԺ միջանցքներում ընդդիմադիր պատգամավորները շտապում ողջունել ու ողջագուրվել Ն. Զոհրաբյանի հետ, հավանաբար մի նոր քաղաքական դուետ կամ տրիո կազմելու ակնկալիքով: Բայց արի ու տես, որ ԲՀԿ ղեկավարն այլեւս նախկինը չէ ու չի շտապում ժպիտներին ու քաղցր խոսքերին պատասխանել նույն կերպ: Այո, ինչպես կասեր Արա Գեղեցիկը Շամիրամին. «Սիրո ծաղիկը թառամեց եւ նրա տեղ աճեց ատելության կաղնին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ