"ՔԱՍԹԻՆԳ" ԱԺ-ՈՒՄ. Ո՞Վ ԱՎԵԼԻ ԿՄՏԵՐՄԱՆԱ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ
Արխիվ 12-16Ո՞Վ ԱՎԵԼԻ ԿՄՏԵՐՄԱՆԱ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ
Այն, ինչ սկսել է կատարվել ԱԺ քառօրյայի ընթացքում, ուղղակի զավեշտալի է թվում: Երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հայտարարեց, որ "Բարգավաճ Հայաստան" խմբակցությունն այլեւս ընդդիմադիր է, օպոզիցիոն խմբակցություններում սկսվեց մի նոր ոգեւորություն: Հիմա էլ վերջիններս փորձում են տեղավորվել տիկին Զոհրաբյանի հովանու ներքո, մինչդեռ հենց շատ ԲՀԿ-ականներ հրաժարվեցին այդ կուսակցությունից` այս պատճառով: Ինչեւէ, այս օրերին կարելի է տեսնել, թե ինչպես են ԱԺ միջանցքներում ընդդիմադիր պատգամավորները շտապում ողջունել ու ողջագուրվել Ն. Զոհրաբյանի հետ, հավանաբար մի նոր քաղաքական դուետ կամ տրիո կազմելու ակնկալիքով: Բայց արի ու տես, որ ԲՀԿ ղեկավարն այլեւս նախկինը չէ ու չի շտապում ժպիտներին ու քաղցր խոսքերին պատասխանել նույն կերպ: Այո, ինչպես կասեր Արա Գեղեցիկը Շամիրամին. "Սիրո ծաղիկը թառամեց եւ նրա տեղ աճեց ատելության կաղնին":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
