Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՌԱՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՌԱՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Համահայկական հռչակագրի մասին ելույթները նույնականացված չեն ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի հետ: Այս մասին ԱԺ ամբիոնից անսպասելիորեն հայտարարեց ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Իր ելույթում նա կոչ արեց պատմական-քաղաքական ընթացքները եւ Ցեղասպանությունը չտեղափոխել ներկա ժամանակներ եւ չպայքարել Թուրքիայի դեմ, այլ օգնել Թուրքիային` առերեսվել իր պատմության հետ: Սա առավել անսպասելի է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ թե՛ ՀՀ նախագահը, թե՛ ՀՀ ԱԳ նախարարը շատ խիստ բնորոշումներով հանդես են գալիս Թուրքիայի ներկայիս քաղաքականության դեմ եւ Թուրքիայի ներկայիս մերժողականությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ գնահատվում է որպես Ցեղասպանության շարունակություն:
Ի դեպ, Սամվել Ֆարմանյանը եւս մի անսպասելի դրույթ հնչեցրեց իր ելույթում, երբ մի քանի անգամ մեծարեց ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա ասաց, որ Տեր-Պետրոսյանին քննադատում են այնպիսի անձինք, ովքեր չեն կարդացել այնքան գիրք, ինչքան գրել է Լ. Տեր-Պետրոսյանը: Հետաքրքիր շրջադարձ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ