ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՆՈՒՄ ԷՐ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՄՏՆԻ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՆՈՒՄ ԷՐ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՄՏՆԻ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԱԺ հայտաարարությունների ժամանակ, իր ելույթից առաջ, ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նախ անդրադարձավ ՀՀ 1-ին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի ցեղասպանության մասին այն հոդվածին, որը լույս է տեսել այսօր. <Նա շատ հետեւողական է իր հակահայկական քաղաքականության մեջ: 1990 թվականին, երբ ընդունվում էր անկախության մասին հռչակագիրը Տեր-Պետրոսյանը անում էր ամեն ինչ, որպեսզի ցեղասպանության ճանաճումը չմտնի որպես ՀՀ արտաքին քաղաքական հիմնասյուն>,- ասաց պատգամավորը, այնուհետ ներկայացրեց իր հիմնական հայտարարությունը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
