Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ` ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ. «ԵԹԵ ՉԵՔ ՎՍՏԱՀՈՒՄ, ՀԱՆԵՔ ԴՐԱՆ»

Արխիվ 12-16

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ`ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ. «ԵԹԵ ՉԵՔ ՎՍՏԱՀՈՒՄ, ՀԱՆԵՔ ԴՐԱՆ»

 

Այսօր ԱԺ-ում բյուջետային գրասենյակ ստեղծելու գաղափարը բուռն քննարկման տեղիք տվեց: Հիմնական զեկուցող, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում  ասաց, որ պետք է պարզ լինի` մարմինը որ ստորաբաժանման  կազմում է գտնվում: «Հիմա սա ինչ միություն է` լոբի ուտողների, թե գարեջուր խմողների միություն: Եթե   վերահսկիչ պալատի դեմ կառույց է ստեղծվում, եթե չեք վստահում այդ կառույցի ղեկավարին, հանեք դրան, բայց մարմիններ ստեղծելով` ոնց կլինի»,- ասաց Ջհանգիրյանը, ապա հավելեց, որ   բյուջետային գրասենյակը հակասահմանադրական մարմին է:

Ջհանգիրյանի այս ելույթը դուր չեկավ ՀՅԴ պատգամավոր, վերոնշյալ հարցի հարակից զեկուցող Արծվիկ Մինասյանին, ով  փորձում էր տեղից նստած հակառակն ապացուցել:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ, հակադարձելով Ջհանգիրյանին, ասաց, որ բյուջետային գրասենյակի ստեղծումը կապ չունի հակասահմանադրականության հետ մեջբերելով 12 դրույթներ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ