ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԿԼԻՆԻ ՀԱԿ, ՄԱԿ, ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՊ ՉՈՒՆԻ»
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԿԼԻՆԻ ՀԱԿ, ՄԱԿ, ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՊ
ՉՈՒՆԻ»
«Իրավունքը» ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանից պարզեց` ԲՀԿ-ը ՀԱԿ-ի հետ համագործակցությունն ինչպես է պատկերացնում այսուհետ: «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, եթե կլինի համագործակցության եզր: Եթե կլինեն ընդհանուր խնդիրներ, կլինի ՀԱԿ, ՄԱԿ, իշխանություն թե ընդդիմություն, բացարձակ կապ չունի»,- ասաց պատգամավորը:
ՀԱԿ-ի հետ համագործակցությունն ինչպիսի ձեւաչափ է պատկերացնում ԲՀԿ պատգամավորը, եթե ՀԱԿ-ը չի հրաժարվել իշխանափոխության գաղափարից: Լյովա Խաչատրյանն անորոշ պատասխանեց. «Կհամագործակցեն, կորոշեն` ինչի շուրջ ենք համագործակցելու: Դեռ կհանդիպենք, համագործակցելու եզրեր կգտնենք»:
ԲՀԿ պատգամավորը դժվարացավ ասել` արդյոք կվերականգնվի «եռյակի» ձեւաչափը, թե ոչ: «Ես չգիտեմ` ինչ ձեւաչափ կվերականգնվի: Քննարկումների արդյունքները ցույց կտան»,- եզրափակեց Խաչատրյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
