ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՓԱԿՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲԵՐԱՆԸ
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՓԱԿՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ԲԵՐԱՆԸ
Այսօր մինչ Օսմանյան Թուրքիայի կողմից 1915- 1923 թթ. իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագծի քվեարկության դրվելը, ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց քննարկել նաեւ եզդիների ցեղասպանության հարցը, քանի որ եզդիները կարող են փաստեր ներկայացրել ցեղասպանության մասին: Նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ երեկ ամբողջ օրը քննարկել են այս նախագիծը եւ կարիք չկա ժամանակ ծախսել մի նախագծի վրա, որին կողմ են բոլորը եւ կարիք չկա, որ հիմա նորից մեկնաբանվի այդ նախագիծը:
ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին դուր չեկավ Արզումանյանի խոսքերը: Նա ասաց, որ ոչ ոք աննպատակային քննարկում չի եղել, եւ բոլորն էլ նպատակային են խոսել: <<Մի փակեք մեր բերանը, պրն Արզումանյան, առանց այդ էլ մեր բերանն էստեղ փակողները շատ են»,- ասաց Բագրատյանը:
Նախագիծը դրվեց քվեարկության եւ 117 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ, միաձայն ընդունվեց, որից հետո պատգամավորները հոտնկայս ծափահարեցին նախագծի ընդունումը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
