Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ЗАПИСКИ МАРИИ ВОЛКОНСКОЙ» ՄՈՆՈ-ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ЗАПИСКИ МАРИИ ВОЛКОНСКОЙ» ՄՈՆՈ-ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ



Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլը(գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) մարտի 27-ին հայ հանրությանը կներկայացնի  Մարիա Վոլկոնսկայայի «Записки Марии Волконской» հուշագրության հիման վրա գրված կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի մոնո-օպերայի բեմադրությունը: Դերակատար`միջազգային մրցույթների դափնեկիր Էկա Հորստկա, ռեժիսոր Վիգեն Չալդրանյան:

Էդուարդ Սադոյանը մոնո-օպերան գրել է 35 տարի առաջ, որը  մինչեւ այսօր ունեցել է մի քանի կատարումներ, սակայն դրանք բոլորը եղել են  համերգային կատարումներ.«Աստված ուղարկեց Էկա Հորստկային եւ Սեդրակ Երկանյանին, ովքեր կյանք տվեցին մոնո-օպերային: Այն գրել եմ շատ պատահական: Մի անգամ գրքերի կրպակից վերձրեցի փոքրիկ գրքույկ, որը վերնագրված էր`«Записки Марии Волконской» եւ տարա տուն, որպեսզի կարդամ: Իսկ կարդալուց հետո գրեցի լիբրետոն»,-շեշտեց ԷԴՈՒԱՐԴ ՍԱԴՈՅԱՆԸ:

Սեդրակ Երկանյանի խոսքով`«Записки Марии Волконской» ստեղծագործության վրա սկսել է աշխատել նախորդ տարվանից: Երբ սկսել է ուսումնասիրել լիբրետոն եւ բուն հուշագրությունները,  նրան գրավել է 20-21 տարեկան մանկամարդ կնոջ զոհողության աստիճանի հասնող վարվելակերպը.«Ես մեր պատմությունից շատ լավ գիտեմ, թե հայ կանայք ինչպիսի քաջագործությունների էին գնում: Ահա նրանց շարքին ավելացավ նաեւ Մարիան`իր տարիքի առումով: Հազիվ մեկ ամիս ամուսնացած երիտասարդ կինը կարող է իր փափուկ կյանքը եւ ազնվականի տիտղոսները թողնել եւ միանալ անհայտ հեռուներ աքսորված իր ամուսնուն: Ամբողջ հուշագրության մեջ Մարիան անձնազոհ կին է եւ մայր: Ահա սրանք այնպիսի երեւույթներ էին, որ չէին կարող ինձ անտարբեր թողնել, որպես ե′ւ արվեստագետի ե′ւ տղամարդու»,-նշեց ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԸ: Մարդիկ հաճախ են դիրիժորին ասել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ չպետք է առաջնահերթությունը տալ  մոնո-օպերային.«Եթե մենք ամեն ինչ կապենք Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ուրեմն ոչինչ չպետք է անենք: Արվեստագետը միշտ էլ գիտի,  երբ անդրադառնա այս կամ այն խնդրին: Ամեն ինչ պետք է լինի հոգուց բխած, ոչ արհեստածին: Իսկ այս մոնո-օպերան ներկայացնելու պահը վաղուց հասունացել էր»,-ավելացրեց Ս. Երկանյանը:

Մարիա Վոլկոնսկայայի «Записки Марии Волконской» հուշապատումը արտացոլում է դեկաբրիստների դերն ու նշանակությունը  ռուսական կայսրության պատմության մեջ: Այստեղ հեղինակը ներկայանում է դեկաբրիստ ամուսնու նվիրական զինակից եւ անվերապահորեն իր սիրելի ամուսնու ճակատագիրն անձնազոհությամբ կիսող կին, երեխաների մայր:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ