ԴԻՐԻԺՈՐ ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ ԿՆՇՎԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ
Արխիվ 12-16ԴԻՐԻԺՈՐ ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ ԿՆՇՎԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ
Այս տարի նշվում է տաղանդավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բազմաթիվ երաժշտական փառատոների հիմնադիր եւ իրականացնող, երաժտասեր հասարակայնության կողմից սիրված ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ 70-ամյակը: Այս առիթով, մարտի 29-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ Մենակատարների պետական անսամբլի միասնական համերգը: Կհնչեն Շուբերտի Սիմֆոնիա No. 4 C minor «Ողբերգական», Երիտասարդ միանձնուհին (Die junge Nonne), Գրետխենը ճախարակի մոտ (Gretchen am Spinnrade) եւ Մենդելսոնի Սիմֆոնիա No. 4 A «Իտալական» ստեղծագործությունները:
Զ.Վարդանյանը մշտապես հայ երաժշասեր հասարակությանը ներկայացրել է արտասահմանյան աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործությունները (Ստրավինսկի, Գուբայդուլինա, Վեբերն, Շյոմբերգ, Կոկկոնեն, Քսենակիս, Լիգետտի, Բարտոկ,Դենիսով, Նոնո Ռոտա, Շնիտկե, Պրիետո, Աբրիլ, Նորդգրեն Սիլվեստրով, Կուտավիչուս, Հենցե և ուրիշներ): Որպես հրավիրյալ դիրիժոր, հանդես է եկել Ռուսաստանում, եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում: Համատեղ ելույթներ է ունեցել վոկալիստներ՝ Իրինա Արխիպովայի, Արաքս Դավթյանի, Կարինե Բաբաջանյանի, Եղիշե Մանուչարյանի, դաշնակահարներ ՝ Ֆրենսիս Յանգի, Ալեքսեյ Լյուբիմովի, Սվետլանա Նավասարդյանի, Կլաուս Ռանդալուի, Վադիմ Սախարովի ջութակահարներ՝ Ռուբեն Ահարոնյանի, Էդուարդ Թադևոսյան , Օլեգ Կագանի, Անդրեյ Կորսակովի, Դադաշի , Ժան Տեր-Մերգերյանի, Օլեգ Կրիսաի, թավջութակահարներ՝ Մեդեա Աբրահամյանի, Իվան Մոնիգետտի, Դավիթ Գրիգորյանի, Նատալյա Գուտմանի, Սուրեն Բագրատունու, Լևոն Մուրադյանի հետ:
Զ. Վարդանյանը ունի մի շարք ձայնապնակներ եւ ձայնագրություններ հայկական եւ մոսկովյան ռադիոձայնադարանների համար: Նրա գլխավորությամբ են անցել հայաստանյան բազմաթիվ փառատոներ ու մրցույթներ: Նրա մեկնաբանմամբ հայաստանցի ունկնդիրն առաջին անգամ ծանոթացել է Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի և կոմպոզիտորական արվեստի համաշխարհային դասական այլ հեղինակների գործերին: 1992-2010թթ դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1994-2000թթ եղել է Երեւանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատորնի դիրիժոր:
Դիրիժոր Զավեն Վարդանյանը ծնվել է 1945-ի հունվարի 15-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում:
1947-ին ընտանիքի հետ հայրենադարձվել է: 1975-ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: Դիրիժորի կարիերան սկսվել է 1975-ին, երբ հիմնել է Ժամանակակից երաժշտության անսամբլը, որը ղեկավարել է մինչեւ 1979-ը: 1979-90թթ.. հիմնել և դարձել է Երևանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, այնուհետ՝ 1992-1994թթ.. ՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1994-1998թթ.Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր:
2003-07թթ Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է տեղի համալսարանում եւ ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը: Պարգեւատրվել է մի բազմաթիվ մեդալներով, պարգեւներով: 2009թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:
2008-ից հիմնել եւ առ այսօր ղեկավարում է Մենակատարների պետական անսամբլը:
Տարբեր ժամանակահատվածներում հիմնել և նրա գլխավորությամբ են իրականացվել են հայաստանյան բազմաթիվ փառատոներ ու մրցույթներ / 2010 - «Հռենոսից մինչեւ Դանուբ», 2001 - «XX–XXI երաժշտական կամուրջ», 2001- նվիրված Հայաստանում Քրիստոնեությունը իբրեւ Պետական Կրոն ընդունման 1700 ամյակին 2000 - «Շեքսպիրյան օրեր» , 1999 - «Սուրբ Զատիկ», Բախ - «Չարչարանքներ ըստ Հովհաննու» (առաջին կատարում Հայաստանում) , 1983-1990- «Սուրբ Ծննդյան», վերականգնվել է 2008-ին, 1996 - Հայ եւ գերմանա-ավստրիական երաժշտության` «Ողջագուրվե՛ք, Միլիոններ» , 1983-1990 - Երեխաների միջազգային օրվան նվիրված, 1985 - Բախյան`նվիրված Բախի 300-ամյակին,նեւ այլն: Պարգևատրվել է մի շարք մեդալներով, պարգևներով: 2009թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
