ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՌԱՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ
ԱՌԱՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Համահայկական հռչակագրի մասին ելույթները նույնականացված չեն ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի հետ: Այս մասին ԱԺ ամբիոնից անսպասելիորեն հայտարարեց ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Իր ելույթում նա կոչ արեց պատմական-քաղաքական ընթացքները ու ցեղասպանությունը չտեղափոխել ներկա ժամանակներ եւ չպայքարել Թուրքիայի դեմ, այլ օգնել Թուրքիային առերեսվել իր պատմության հետ: Սա առավել անսպասելի է ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին երբ, թե՛ ՀՀ նախագահ, թե՛ ՀՀ ԱԳ նախարարը; շատ խիստ բնորոշումներով հանդես են գալիս Թուրքիյաի ներկայիս քաաքականության հետ եւ Թուրքիայի ներկայիս մերժողականությունը, հայոց ցեղապսանության նկատմամաբ, գնահատվում է որպես ցեղասպանության շարունակություն:
Ի դեպ Սամվել Ֆարմանյանը եւս մի անսպասելի դրույթ հնչեցրեց իր ելույթում, երբ մի քանի անգամ մեծարեց ՀՀ 1-ին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանին: Նա ասաց, որ Տեր-Պետրոսյանին քննադատում են այնպիսի անձինք, ովքր չեն կարդացել այնքան գիրք, ինչքան գրել է Լ. տեր-Պետրոսյանը: Հետաքրքիր շրջադարձ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
