Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

U-Planet նոր քարտեր` Յունիբանկից Պահե՛ք գումարը հայրենիքում, ծախսե՛ք ամբողջ աշխարհում

Արխիվ 12-16

U-Planet նոր քարտեր` Յունիբանկից


Պահե՛ք գումարը հայրենիքում,

ծախսե՛ք ամբողջ աշխարհում

Դրամական միջոցների ապահով պահպանման, ճկուն կառավարման եւ եկամուտ ստանալու նպատակով արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին Յունիբանկն առաջարկում է նոր քարտեր` U-Planet: Այսուհետ ցանկացած երկրից առցանց, կարելի է պատվիրել Յունիբանկի Visa միջազգային բազմարժութային քարտեր` ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ՀՀ դրամով: Քարտային հաշվի մնացորդի նկատմամբ բանկը կհաշվարկի բարձր տոկոսադրույք` տարեկան 4% ԱՄՆ դոլարի/եվրոյի եւ 8%` ՀՀ դրամի համար:
"Այսօր բանկային քարտը աշխարհի ցանկացած կետում վճարումներ կատարելու կամ կանխիկ գումար ստանալու ամենաապահով եւ հարմար միջոցն է: Առավելեւս` եթե քարտի հաշվին առկա միջոցները եկամուտ են բերում քարտապանին: Դրսում գտնվող մեր հայրենակիցները մեծ ցանկություն ունեին օգտվել խնայողությունները հայրենիքում եւս պահելու հնարավորությունից: Հատուկ իրենց համար սկսում ենք U-Planet քարտերի թողարկումը եւ առաջարկում դրամական միջոցներն ապահով պահելու շահավետ պայմաններ",-նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Քարտի պատվիրման գործընթացը բավական պարզ է եւ արագ: Ընդամենը պետք է այցելել www.unibank.am/apply եւ լրացնել տվյալները: Քարտը սեղմ ժամկետներում հաճախորդին կուղարկվի փոստային ծառայության միջոցով:
"Քարտապանների համար Յունիբանկն ապահովում է շուրջօրյա սպասարկում: Մեր մասնագետները շաբաթը 7 օր, օրական 24 ժամ պատրաստ են օգնելու քարտի հետ կապված ցանկացած հարցի դեպքում: U-Planet քարտի համար կարող եք դիմել` գտնվելով աշխարհի ցանկացած երկրում: Պարզապես կայքում պատվիրեք քարտը եւ մեր աշխատակիցը կկապվի ձեզ հետ: Բանկ այցելելու կարիք չկա, հաճախորդի նույնականացումը կիրականացվի skype-ի միջոցով: Մեր քարտերի եւս մեկ առավելությունը դրանց բազմարժութային լինելն է: Այսինքն քարտին, հաճախորդի նախընտրությամբ, ամրագրվում են տարբեր արժույթներով մի քանի հաշիվներ: Ունենալով բազմարժութային քարտ, հաճախորդը գտնվում է շահեկան վիճակում, քանի որ ցանկացած պահին հնարավորություն է ունենում օգտվել անհրաժեշտ արժույթից",-հավելեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Քարտային գործարքների անվտանգության ապահովման նպատակով բանկն անվճար առաջարկում է օգտվել նաեւ SMS հաղորդագրության ծառայությունից, որի միջոցով  կարելի է տեղեկատվություն  ստանալ բանկային քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ: Հաղորդագրություններն ուղարկվում են հաճախորդի կողմից նշված բջջային հեռախոսի համարին` քարտով կատարված յուրաքանչյուր գործարքից անմիջապես հետո: Որպես նվեր` քարտապաններին տրամադրվում է "Ինտերնետ Բանկ-Հաճախորդ" համակարգը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ