ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բարոյապես խոցելի է. Գալուստ Սահակյան
Արխիվ 12-16
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բարոյապես խոցելի է. ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմը մշտապես բարձրացրել է այդ հարցը ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ: «Եթե իրավական ու դիվանագիտական առումներով խնդիրը այլ կերպ է դրված, ապա բարոյական տեսանկյունից պետք է լրջորեն մտածել, որովհետեւ այդ խնդիրն սկսում է ազդել երկու ժողովուրդների հարաբերությունների վրա»,-նշել է Սահակյանը:
Նրա խոսքով՝ բացատրություններից մեկն այն է, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում արտոնյալ պայմաններով, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
Իսկ հարցին, թե մտավախություն չկա արդյոք, որ Ռուսաստանի կողմից բացասական վերաբերմունք կարող է լինել,
Աժ նախագահը պատասխանեց, թե ցանկանում է, որ մեր ժողովուրդը դուրս գա այդ ստրկամիտ մտածողությունից:
