ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՑ ՉԻ՞ ՀՐԱԺԱՐՎԵԼ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՑ ՉԻ՞
ՀՐԱԺԱՐՎԵԼ
ԲՀԿ մամուլի ժամանակավոր պատասխանատու, պատգամավոր Վահան Բաբայանից «Իրավունքը» հետաքրքրվեց` արդեն հստակ է, թե ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ համագործակցությունն ինչպես է պատկերացնում: «Ոչ, դեռ քննարկումներ են գնում»,- ասաց պրն Բաբայանը:
- Քննարկումներ ինչի՞ մասին:
- Ընդհանուր մարտավարության:
- Բայց եթե ՀԱԿ-ը չի հրաժարվել իշխանափոխություն մտքից, իսկ ԲՀԿ-ը նման խնդիրր չի դնում, ինչի՞ շուրջ եք համագործակցելու:
- Իսկ ինչ-որ մեկն ասե՞լ է Ձեզ, թե մենք ինչ ենք պահանջում, ինչ չենք պահանջում:
- ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ…
- Մենք դեռեւս չենք հայտարարել մեր առաջիկա ծրագրերի, մարտավարության մասին: Երբ այդ մասն կհայտարարվի, կքննարկենք:
- Իշխանափոխության գաղափարից, փաստորեն, ԲՀԿ-ն չի՞ րաժարվել:
- Մենք այս պահին կոնկրետ որեւէ հարց չենք բարձրաձայնել, որի մասին կարող եք մեկնաբանություններ անել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
