ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ`«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԼՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԻՆ
Արխիվ 12-16ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ`«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԼՔԵԼՈՒ
ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԻՆ
Լրագրողներն այսօր «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեցին «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցող տարաձայնությունների մասին: Մասնավորապես, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյա՞կ է եղել իր կուսակիցների հանդիպման մասին Բաղրամյան 26-ում:
Հիշեցնենք` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մարտի 12-ին Բաղրամյան 26-ում հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ` քննարկելու սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:
Պրն Հակոբյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա Հայաստան եւ կպատասխանի բոլոր հարցերին:
«Իրավունքի» հարցին` իրականությանը համապատասխանում են Ռուբեն Հակոբյանի` կուսակցությունը լքելու մասին լուրերը, խմբակցության ղեկավարն ասաց, որ դրանք իրականության հետ կապ չունեն:
Մեր մյուս հարցին` մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի`ԱՄՆ-ից վերադառնալը արդյոք Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը հանդիպել են միմյանց` քննարկելու առաջացած տարաձայնությունները, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասաց, որ կուսակցության վարչության նիստ կլինի, որից հետո բոլոր հարցերին պատասխան կտրվի:
Ի դեպ, խոսելով «Ժառանգություն»- ԲՀԿ համագործակցության մասին` Ռուբեն Հակոբյանն ասաց, որ եթե կլինեն հարցեր, օրենսդրական նախաձեռնություններ, որոնց շուրջ ընդհանուր համաձայնություն կլինի, ապա պատրաստ են համագործակցության: Ստացվում է, որ արջը ոթ երգ ունի յոթն էլ մեղրի մասին, ընդդիմությունն էլ նույնը:
Ինչ վերաբերում է «եռյակի»` ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» նախկին համագործակցության վերականգնմանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը կարծում է` այդ ձեւաչափն այս պահի դրությամբ չի կարող վերականգնվել:
Դե բնականաբար, էլ ոնց վերականգնել կոտրած տաշտակը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
