ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳՈՎ
Արխիվ 12-16ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ
ԼՈԲԲԻՆԳՈՎ
Սուպեր լիբերալ, Հայաստանի տնտեսության ոչնչացման հեղինակ Հրանտ Բագրատյանը վաղուց հայտնի է որպես ամերիկյան շահերի հայաստանյան լոբբիստ: Որտեղ Ամերիկան, այնտեղ իր դաշնակից Թուրքիան: Եվ ահա այսօր, Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանության վերաբերյալ ԱԺ քննարկումներում Հրանտ Բագրատյանը փորձեց լղոզել Թուրքիայի պատասխանատվությունը այդ քրիստոնեա ժողովրդների ցեղասպանության հարցում: Նախ Բագրատյանը սկսեց խոսել, թե ինչու ենք մենք կենտրոնացել Թուրքիայում ցեղասպանությունների վրա այն դեպքում, երբ կա Ռուանդայի, Սուդանի եւ այլ ժողովուրդների ցեղասպանությունը: Դրանից հետո Բագրատյանը, իհարկե, հիշեց հրեաների հոլոքոստը, իսկ այնուհետեւ Բագրատյանը փորձեց ակնարկել, որ առաջին աշխարհամարտի ժամանակ հույների ու թուրքերի միջեւ եղել են գաղտնի պայմանավորվածություններ, որի արդյունքում թուրքական բնակչությունը լքել է հունական կղզիները` տեղափոխվելով Զմյուռնիա, իսկ Զմուռնիայի հույները տեղափոխվել են կղզիներ, այսինքն` ոչ մի ցեղասպանություն էլ, ըստ Բագրատյանի ակնարկի, չի եղել:
Դե ինչ, կարելի է շնորհավորել թուրքերին, նրանք ՀՀ խորհրդարանում ունեն աննկուն լոբբիստ:
Այսօր իր ելույթում մեծն տնտեսագետը արտահայտեց նաեւ իր մտքի գոհարները ցեղասպանության թեմայի շուրջ` ասելով. <Մենք հիմա, չպետք է դեմ լինենք Թուրքիային>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
