Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ` ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «ՈՄԱՆՔ ՏԱՆԸ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆ, ՔԱՆ ՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ»

Արխիվ 12-16

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ` ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «ՈՄԱՆՔ ՏԱՆԸ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆ, ՔԱՆ ՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ»

 

«Ժառանգություն» խմբակցություն պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանում բավական ոգեւորվել էր: Նա սաստեց իրեն ռեպլիկներ հղող եւ մի քանի կուսակցություն փոխող  երկու երիտասարդ  պատգամավորների` ասելով, որ իրեն ոչ ոք չի կարող կաշկանդել: Նա քննադատեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ  Կոստանյանին` ասելով, որ նա իր պարտականությունը պատշաճ չի կատարում`  նկատի ունենալով  ՌԴ  դատախազին, Պերմյակովի գործով ուղղված նամակի  պատասխան չստանալը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ, «ջան»-ով դիմելով պատգամավորին, հորդորեց խոսել միայն օրակարգում ընդգրկված հարցերի մասին այնուհետ ասաց, որ անջատեն նրա խոսափողը:

Պարզվում է երիտասարդներից մեկը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է, ով ասաց, որ կան մարդիկ, որոնք տանն ավելի հաճելի են, քան` տանից դուրս: «Ի վերջո, բոլորը պետք է հասկանան Սամվել Ֆարմանյանի, Զարուհի Փոստանջյանի տարբերությունը: Տարրական իրավաբանակն գիտելիքներ են անհրաժեշտ են` հասկանալու, որ միջպետական պայմանագրերով կոնկետ ժամկետներ չեն նախատեսում գրություններին պատասխանելու համար: Հերիք եղավ, ինչքան հանդուրժեցինք  անգրագիտությունը»,- զայրացավ ՀՀԿ պատգամավորը:

Երբ սկսվեց լեզվակռիվ երկու պատգամավորների միջեւ ԱԺ փոխնախագահը անջատեց ՀՀԿ պատգամավորի խոսափողը` ասելով, որ ԱԺ-ն  շուկա չէ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ