Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԶԵՂՈՒՄՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԶԵՂՈՒՄՆԵՐԸ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

 

ԱԺ-ի այսօրվա քառօրյայում ԲՀԿ  կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյաը ԲՀԿ  խմբակցությունը  հայտարարեց ընդդիմադիր:

Տիկին Զոհրաբյանի ելույթից հետո   «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ խոսելով իր` Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու նախագծի մասին, ասաց, որ պետք է արեւմտահայ գրող, Գրիգոր Զոհրապի հետ կապված մի  պատմություն ընթերցի, որտեղ խոսվում էր Զոհրապի ու  երիտթուրքերի ղեկավար Թալեաթ փաշայի վերջին հանդիպման մասին, այնուհետ սկսեց կարդալպատմվածքը: Տիկին Փոստանջյանը չհասցրեց մինչեւ վերջ ավարտել այդ պատմությունն ու խոսքը:  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ խորհրդարանական ընթերցման ժամն ավարտվեց:

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն էլ, այս նախագծի մասին խոսելով, հորդորեց ԲՀԿ-ին ողջամիտ ժամկետով հետաձգել իր առաջարկությունը, քանի որ կան միջպետական  պայմանագրերի հետ որոշակի հակասություններ: «Բայց եթե անգամ տիկին Փոստանջյանը չհետաձգի, մենք կողմ ենք քվեարկելու»,- ասաց Զոհրաբյանը:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը  եւս առաջարկեց  հետաձգել նախագիծը`լայն քննարկման համար,  չնայած ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու այս նախագծին:

ՀԱԿ ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ  իրավաբանական  առումով թերի է, սակայն ՀԱԿ-ը եւս կողմ է քվեարկելու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ը չի մասնակցելու այս նախագծի քվեարկությանը:

Նախագիծը դրվեց քվեարկության: Այն 42 կողմ, 0 դեմ, 1 ձեռնխահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ