Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐԸ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ՄԵՐ ՈՒՂԵՂԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐԸ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ՄԵՐ

ՈՒՂԵՂԻ ՎՐԱ

 


Քնի պակաս.

Ամերիկյան մասնագետները պնդում են, որ չափահաս մարդը պետք է քնի օրական 7-9 ժամ, քանի որ քունը շատ կարեւոր է մեր ուղեղի համար: Քնի պակաս ունեցող մարդկանց շատ ավելի դժվար է կենտրոնանալ, որոշումներ ընդունել, սովորել եւ շփվել այլ մարդկանց հետ: Թերեւս բոլորը գիտեն, որ քնի պակասի եւ մտավոր կարողությունների միջեւ կապ գոյություն ունի, սակայն վերջերս գիտնականները եւս մեկ անգամ ապացուցել են, որ կոգնիտիվ գործառույթների վատթարացումը պայմանավորված է ուղեղի վնասված նեյրոններով, որոնք քնի պակասի արդյունք են:

Ծխել.

Ամեն ծխելուց մարդը 700 տոքսիկ նյութ է յուրացնում, որոնցից 69 առաջացնում են քաղցկեղ, ինսուլտ եւ կաթված: Ավելին՝ ծխախոտում պարունակվող նյութերը ոչ միայն սպանում են ուղեղի բջիջները, այլ նաեւ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, այդ նյութերի պատճառով ուղեղի սպիտակ արյունային բջիջները սկսում են ոչնչացնել ուղեղի առողջ բջիջները:

Ջրազրկվածություն.

Ալկոհոլային խմիչքները ջրազրկում են մեր օրգանիզմը, իսկ քանի որ ուղեղը 75 տոկոսով բաղկացած է ջրից, ջրազրկվածությունը կարող է միանգամայն բացասաբար անդրադառնալ դրա վրա: Ջրի պակասը դեպքում օրգանիզմը կսկսի իր մեջ եղած ամբողջ ջուրը կենտրոնացնել ուղեղում, ինչի հետեւանքով ուղեղի այտուցում կարող է ի հայտ գալ:

Սթրես.

Ոչ ինտենսիվ սթրեսը օգնում է մեզ կենտրոնացնել ուժերը խնդրի լուծման վրա, սակայն որոշակի պահին սկսում է հյուծել մարդուն, զրկել նրան էներգիայից: Քրոնիկ սթրեսը, պարզվում է, կարող է մի շարք փոփոխությունների պատճառ դառնալ, որոնք հետագայում, հնարավոր է, հանգեցնեն հոգեկան հիվանդությունների:

Թմրամոլություն.

Համարվում է, որ մարիխուանան չի սպանում ուղեղի բջիջները, իսկ մնացած բոլոր թմրանյութերը միանշանակ սպանում են: Բացառված չէ, որ կախվածությունը թմրանյութերից ձեւավորվում է հենց նրա հաշվին, որ մահանում են ուղեղի բջիջները, ինչի հետեւանքով մարդը չի կարողանում իրեն լավ զգալ առանց թմրանյութերի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ