ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Մարտի 22-ին «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակիչ մենամարտերն ու հայտնի դարձան չեմպիոնների անունները: 49 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշայիններում չեմպիոնի կոչմանն արժանացավ Նարեկ Աբգարյանը, իսկ Արամ Ավագյանն իրեն հավասարը չուներ 56 կգ քաշային կարգում: 60 կգ քաշային կարգում լավագույնը՝ Կարեն Տոնականյանն էր, 64-ում հաղթողի կոչմանն արժանացավ Հովհաննես Բաչկովը, 69-ում՝ Արման Դարչինյանը, 75-ում՝ Արթուր Սարգսյանը, 81-ում՝ Նիկոլ Արությունովը, 91-ում՝ Հենրիկ Սարգսյանը, իսկ +91-ում Աղասի
Մեհրաբյանը, ով Ազատ Դավթյանին հաղթեց նոկաուտով: Այս մրցաշարի արդյունքներով կձեւավորվի այն թիմը, որը 2015 թվականի մրցաշարերում կպաշտպանի Հայաստանի մարզական պատիվը: Առաջնության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում արդյունքներն ամփոփեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը.ՙՏեղի ունեցավ այն ինչին սպասում էի: Լավ մարզավիճակում են գտնվում բոլոր մարզիկները: Բացառությամբ ծանր քաշային կարգում առավելություն չգրանցվեց, դա խոսում էր հավասար մարզիկների մասին, եզրափակչում էին հայտնվել ուժեղագույնները: Իսկ
ուժեղագույնների մեջ հազվադեպ է լինում, որ մեկը մյուսի հանդեպ բացարձակ առավելություն ունենա՚,- նշեց ֆեդերացիայի նախագահը: Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակչին ներկա էր նաեւ Արթուր Աբրահամը, ով անդրադարձավ նաեւ բռնցքամարտի հավաքականի մասնակցությանը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին.ՙՄարզիկները լավ մարզավիճակում են, առաջին համարները կարող են մեկնել եւ մեդալներ նվաճել, բայց Բաքվում մի քիչ դվար կլինի, չգիտեմ այնտեղ ինչ կարող է լինել՚,-նշեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
