Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ

Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացնում է, որ այսօր կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ: ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ իր ցավակցական խոսքում մասնավորապես ասել է. «Կյանքից հեռացավ հայ թատրոնի և կինոյի ամենաինքնատիպ անհատականություններից, Գուրգեն Ջանիբեկյանի շառավիղներից մեկը, դերասանը, որը հատկապես մեր կինոյին ժառանգեց ուշագրավ և հետաքրքիր կերպավորումներ»:

Կարեն Ջանիբեկյանը ծնվել է Երևանում: Եղել է դերասան Գուրգեն Ջանիբեկյանի որդին: 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1966-67թթ. աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69թթ.` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: 1970-ականներից խաղացել է նաև հեռուստաթատրոնում: 1961թ.-ից նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում` «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթ», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլն: 1982թ. կրկին վերադարձել է Երևանի Սունդուկյանիանվան թատրոն` որպես դերասան: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, միութենական և հանրապետական պատվոգրերի, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչմանը:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ