“ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻ ԲԱՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ, ՈՐԸ ՉԻ ՄԱՐՍՈՒՄ ԶԱՐՈՒՀԻՆ”. Ս. ՍԱՖԱՐ
Արխիվ 12-16“ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻ ԲԱՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ, ՈՐԸ ՉԻ ՄԱՐՍՈՒՄ ԶԱՐՈՒՀԻՆ”. Ս. ՍԱՖԱՐՅԱՆ
Ժառանգականները վերջին շրջանում խառն են եւ «Իրավունք»-ի թղթակցի այն դիտարկանը, թե ինչպես հասկանալ այն, որ Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման փաստին, հայտարաել էր, թե՝ «Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ժառանգության հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի», «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել էր՝ «Հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռևս նախորդ օրը տեղի ունեցած խորրդակցության ընթացքում: Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին», իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ից զայրացել է և կոշտ նամակով արձագանքել այս ամենին: Սա արդյո՞ք թափթփվաածության արդյունք է, թե պարզապես մի իրավիճակ է կուսակցությունում, որ գլուխը չգիտի, թե ոտքերն ուր են գնում, Ստեփան Սաֆարյանն ասաց, որ իսկապես չկազմակերպված վիճակ է ստեղծվել «Ժառանգություն» կուսակցությունում: «Իսկապես արտառոց է Զարուհու կոշտ գնահատականը: Եթե նկատի ենք ունենում, որ Զարուհին ասել է, որ դա չպետք է տեղի ունենար, քանի որ որոշումը եղել է չգնալը, ապա դա նշանակում է, որ կուսակցությունում ինչ-որ բան է տեղի ունեցել, որը բնականաբար Զարուհին չի կարող մարսել: Այս պահի դրությամբ հայտարարություններից ոչինչ պարզ չէ, որովհետև Զարուհի Փոստանջյանը և մյուսները պնդում են որ վարչության որոշումը եղել է չգնալը, Արմեն Մարտիրոսյանը ասում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին զեկուցվել է, իսկ Ռուբեն Հակոբյանը բոլորովին այլ բան է ասում, որ վարչությունը կողմ է եղել»,- ասում է Ս. Սաֆարյանը:
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ի հիմնադիրը նշում է, որ բոլոր կուսակցություններում էլ ներքին հակասություններ կան, կան մարդիկ ովքեր իրար չեն սիրում, հակառակ ճամբարներում են, մրցակցություն կա, խանդ կա: «Ժառանգություն»-ում էլ դա եղել է, բայց ընդամենը մեկ անգամ է եղել, որ ժառանգության ֆրակցիաներից մեկը բացահայտ դեմ է գործել կուսակցության գծին: «Դա եղել է 2009 թվականին, երբ մի թևը ստիպված եղավ մյուս թևին հեռացնել, որովհետև մյուս թևը պնդում էին, որ «Ժառանգություն»-ը պետք է կորցնի իր ինքնուրույնությունը և մտնի ՀԱԿ-ի մեջ: Այդ թևին հեռացրեցինք: Դա Զոյա Թադևոսյան, Վարդան Խաչատրյան, Մովսես Արիստակեսյան խումբն էր: Այստեղ ևս ժամանակը ցույց տվեց, որ նրանք ովքեր գտնում էին, որ կուսակցությունը չպետք է ՀԱԿ-ին կպներ ճիշտ էր: Այն կուսակցությունները, որոնք ՀԱԿ-ի մեջ չմտան հայտնվեցին за бортом, հետո ՀՀՇ-ն առանձնացավ, հետո ՀԱԿ-ը դարձավ կուսակցություն: Վաղ թե ուշ այդ խնդիրը ծագելու էր և եթե մենք լսեինք մեր ընկերներին, «Ժառանգություն» չէր լինելու, կամ հետագայում մի մասը կարող է նորից պոկվեր, իսկ մյուս մասը կլանվելու էր ՀԱԿ-ի կողմից, ինչպես մնացածի դեպքում եղավ: Հիմա կարծես երկրորդ վտանգը կա, որ կուսակցության ներսում նորից ձևավորվել է մի ֆրակցիա, որը հնարավոր է, դատելով հայտարարությունների հակասականությունից, իր գործողություններով հակասում է կուսակցության ծրագրին և ուղեգծին, կամ որոշումները չի ճանաչում: Թե ո՞ր խումբը չի ճանաչում պարզ կլինի առաջիկայում»,- ասում է Ս. Սաֆարյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
