Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ԿԱՅԱՑԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԸ

Արխիվ 12-16

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ԿԱՅԱՑԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԸ

 



Մարտի 21-ին «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: 49 կգ քաշային կարգում վստահ հաղթանակներ տոնեցին և եզրափակչի ուղեգիր նվաճեցին գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը և բանակային Արտյոմ Ալեքսանյանը: 52 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Բարեղամ Հարությունյանը հաղթեց Գարեգին Ավետիսյանին, Նարեկ Աբգարյանն էլ առավելության հասավ Դավիթ Սարգսյանի նկատմամբ: 56 կգ քաշային կարգի եզրափակչի ուղեգրի համար պայքարում Արամ Ավագյանը հաղթեց Սուրեն Առաքելյանին, իսկ Հենրիկ Մոքոյանը դժվարին պայքարում առավելության հասավ Էրիկ Պետրոսյանի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանը առավելության հասավ Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն Արթուր Վարդանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում եզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեց Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Արսեն Պողոսյանը, ով առավելության հասավ Տարոն Կարապետյանի նկատմամբ: 64 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան Արա Պուլուզյանն ու Հովհաննես Բաչկովը, 69-ում Լեո Պապյանն ու Արման Դարչինյանը: 75 կգ քաշային կարգում գյումրեցի Գագիկ Բոյանը առավելության հասավ Արայիկ Հարությունյանի նկատմամբ, իսկ դինամոյական Արթուր Սարգսյանն էլ ուժեղ գտնվեց իր ակումբակից Սերգեյ Սարգսյանի հետ պայքարում: 81 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տոնեց և եզրափակչի ուղեգիր նվաճեց Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Նիկոլ Արությունովը , ով առավեության հասավ Տոնական Խաչատրյանի նկատմամբ: Այս քաշային կարգի մյուս մենամարտում Ավետիս Հարությունյանը առավելության հասավ Արտյոմ Գալստյանի նկատմամբ:
Վաղը կկայանան եզրափակիչ մենամարտերը, որոնք կմեկնարկեն 14:30-ին: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ