ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ. ՔԱՆԻ ՔԵՌԻՆ ՍԱՂ Է, ՄԻԱՅՆ` «ՌԵՆՋ ՌՈՎԵՐ»
Արխիվ 12-16ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ. ՔԱՆԻ ՔԵՌԻՆ ՍԱՂ Է,
ՄԻԱՅՆ` «ՌԵՆՋ ՌՈՎԵՐ»
Երեք ամիս առաջ քաղաքացիներին «քերթող» ու «կեղեքող» ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանն այնքան էր բարիացել, որ որոշել էր այս տարի իր ասուլիսին պատասխանել լրագրողների բոլոր հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Մ. Պողոսյանի բիզնես-գործունեության եւ Ծիծեռնակաբերդում ԴԱՀԿ աշխատակիցների երդվելուն: Միհրան Պողոսյանը, սակայն, բնականաբար, հերքեց բիզնեսով զբաղվելու մասին լուրերը` ասելով, նման գործունեություն ծավալել է մինչ պետական համակարգում աշխատելը:
Ի դեպ Պողոսյանը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով չէր ներկայացրել 2013 թ-ի հայտարարագիրը, որը խոսակցության մեծ առիթ տվեց: Մամուլը գրեց, որ Միհրան Պողոսյանն իրեն արտոնյալ է համարում անգամ Սերժ Սարգսյանից, որը ներկայացրել է իր հայտարարագիրը: Հավանաբար, նման խոսակցությունների առիթ չտալու, ավելորդ հարցերից խուսափելու համար արտոնյալ Պողոսյանը որոշեց հանրությանը ցույց տալ իր «ունեցած-չունեցածը»:
Եվ այսպես, ըստ հայտարարագրի` Միհրան Պողոսյանի եկամուտները գոյանում են ոչ միայն աշխատավարձից (4,150,000.00) , այլեւ վարձակալության դիմաց ստացված վճարներից, որոնք կազմում են 12.000.000 դրամ:
Ընդհանուր առմամբ նախորդ տարի Միհրան Պողոսյանի դրամական միջոցները կազմել են 250.000 դոլար, 12.000 եվրո եւ 26.000.000 մլն դրամ:
Պաշտոնյան տարվա սկզբում հայտարարագրել է երկու միլիոն արժողությամբ «RANGE ROVER SPORT Supercharged 4.2» մակնիշի մեքենան:
Միհրան Պողոսյանի կինը Կարինե Մխիթարյանը, ի տարբերություն ամուսնու, բավական համեստ կարողություն ունի: Նա հայտարարագրել է ընդամենը 15.000.000 դրամ:
Տեղեկացնենք, որ Պողոսյանի քեռիներից մեկը` ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանն է:





ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
