ԱՀԱ ԻՆՉ Է ԼԻՆՈՒՄ, ԵՐԲ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԻՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԱՀԱ ԻՆՉ Է ԼԻՆՈՒՄ, ԵՐԲ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՐԱՖՖԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԻՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ժառանգություն» կուսակցությունը բացօթյա ասուլիս էր հրավիրել, որին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, չէր մասնակցում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ գտնվում է Միացյալ նահանգներում` որդու կողմից նկարահանած ցեղասպանության մասին ֆիլմի շնորհանդեսին: Տարօրինակ զուգադիպությո՞ւն, թե..., թողնում ենք ընթերցողի հայացողությանը:
Նրա փոխարեն ելույթով հանդես եկան խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը: Ասուլիսի ավարտից հետո քաղաքացիներից երկուսը սկսեցին բանավիճել եւ միմյանց սաստել բարձր խոսելու համար: Նրանցից մեկն ասում էր, որ նամակ է գրել Երեւանի քաղաքապետին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանին, սակայն իրեն մինչ այժմ չեն պատասխանել: «Հիմա իմ կողքին պետք է մեկը կանգնի, թե չէ»,- վրդովված ասաց քաղաքացին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
