Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ». ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ

Արխիվ 12-16

«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ  ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ». ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ

 

 

Ինչպես հայտնի է, մի խումբ ազատամարտիկներ մեծ հույսեր էին կապում ԲՀԿ-ի  հետ`ակնկալելով, որ նա ՀԱԿ-ի եւ «Ժառանգության»` «եռյակի» հետ իշխանափոխություն կիրականացնի: Սակայն փետրվարի քսանի հանրահավաքը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չեղյալ համարեց, ապա որոշ ժամանակ անց հրաժարվեց  կուսակցության ղեկավարի պաշտոնից ու դուրս եկավ քաղաքականությունից:

«Եռյակի» հետ  հույս կապող ազատամարտիկները քննադատեցին քաղաքական վերոնշյալ ուժերի  պահվածքը` հայտարարելով, որ հատկապես ԲՀԿ-ից բացատրություն են պահանջելու: Ավելին` այդ քաղաքական ուժերի հետ հույս կապող  ազատամարտիկները չեն հրաժարվել իշխանափոխության  գաղափարից:  Ի պատասխան այս հայտարարություններին` ազատամարտիկներին քննադատեցին քաղաքականությանը միջամտելու ու դրանով զբաղվելու համար:

Ազատամարտիկ,  «Հայկական լեգեոն» ռազմահայրենասիրական  ՀԿ-ի նախագահ Աղասի Կարապետյանից «Իրավունքը» պարզեց` արդյոք  ընդունելի է, երբ  ազատամարտիկները զբաղվում են քաղաքականությամբ: «Միանշանակ ճիշտ չեմ համարում: Ոչ բոլոր ազատամարտիկների սոցիալական վիճակն է հիմա լավ. կան օրենքի, բուժմանն առնչվող խնդիրներ, բայց որեւէ կուսակցության հարելն ընդունելի չէ»,- ասաց Աղասի Կարապետյանը եւ մատնանշեց իր ղեկավարած ՀԿ-ը, որը ոչ մի կուսակցության չի հարում:

- Պարոն Կարապետյան, ԲՀԿ-ի հետ հույս կապող ազատամարտիկների խմբին  կհաջողվի՞ միայնակ իշխանափոխություն իրականացնել:

- Չեմ ցանկանում այդ թեմայի  մասին խոսել:  Չեմ կարծում` տղաները նորից կուսակցական խաղերի մեջ կմտնեն: Առանձին խոսել ենք նրանց հետ: Կարծում եմ` շատերը փոշմանել են այս հարցում: Նրանց պահվածքը` կուսակցությանը հարելը, սոցիալական ծանր վիճակի պոռթկում էր:

- Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության քարտուղար Ժիրայր Սեֆիլյանի «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությանն ինչպե՞ս եք վերաբերվում:

- Ոչինչ չունեմ անձնական նրա դեմ, բայց  հիմա, երբ սահմանում լարված իրավիճակ է, չեմ կարծում ռեժիմ ասել... մեզ դուր չի գալիս:

- Որոշ ազատամարտիկներ սկսել եհ հետ վերադարձնել իրենց պարգեւները…

- Ազատամարտիկների պարգեւներն իրենց անձնական սեփականությունն են: Որքան հասկանում եմ, իրենք պարգեւները պետությանը չեն վերադարձնում, այլ Ժիրայր Սեֆիլյանին: Ես դա սխալ եմ համարում: Պետք է ավելացնել ազատամարտիկների պարգեւները, որոնք իրենց վաստակն են, իրենց արյան գինը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ